Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.25
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/412
104
3268
345806
202611
2022-08-23T11:55:11Z
Վարդուհի Ասիրյան
10347
/* Proofread */
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Վարդուհի Ասիրյան" /></noinclude>Երեկ էլ նոր հեռագիր ստացանք, թե լայնածվալ կոտորածներ են սկսել Տաճկահայաստանում։ էն. ինչ որ ամենքս էլ սպասում էինք շարունակ, ու ինչի մասին որ սարսափից չէինք էլ խոսում։ Այո՛, էսպես, թուրքը վերջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ։
Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել։ Խորհրդակցություն ունեցանք վերերի հետ, հաղորդագրություններ ու կարգադրություններ եղան արտակարգ, տեսնենք ինչ դուրս կգա։ Ամեն օր, ամեն օր նիստերի ենք, ջղային, հուզված, հոգնած։ էսօր էլ ահա երեք նիստ ունեմ։ Սպասում եմ մի մասնաժողովի, որ գալու է մոտս խմբագրենք Գրողների Ընկերության կոչը— հեռագրով դիմումը աշխարհքի գրեթե բոլոր ազգերի Գրական Ընկերություններին, մեծ թերթերին ու նշանավոր գրողներին։
Ինձ ուզում էին ուղարկել Ռուսաստան շրջագայելու, խոսելու և նաև հանգանակության մասին հոգալու, կազմակերպելու, պիտի գայի և Մոսկվա, բայց իմ անձնական մեղքերը ինձ հնարավորություն չեն տալիս տանից շատ հեռանալու։
Ինչպես գրիլ էի անցյալ նամակում— էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական, և ուրիշ տեսակի խաղալիքներով ասում են գուցե դրանով է մեր մանտկներին մի բանով օգնած լինենք՛– հայանալու և մարդանալու։ Բայց դժբախտաբար սարսափելի թղթի թանկություն է— մանավանդ բրիստոլի կարտոնի, չենք ճարում գրեթե– և դրանից էլ թանկանում են խաղերը։
Շատ ու շատ բարևներով ու համբույրներով ամենիդ՝
{{Աջաթև|քո Հովհաննես}}<noinclude></noinclude>
lk3ly0twj2g2mmguxlcyruvw4u6v1yk