Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.39.0-wmf.23 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Gadget Gadget talk Gadget definition Gadget definition talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/123 104 24182 345776 211291 2022-08-13T05:41:00Z Kareyac 1011 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>րակվեց «Կարմիր չուրեր* թերթը: Դա սփյուռքահայ առաշին կոմունիստական պարբերականն էր, որը հետագայում դարձավ ԲԿ (տ. ս.) Կ հայկ. օրգանը: 1920-ին ԲԿ(տ. ս.) Կ Կենտկոմի քարտուղար Վ. Կոլարովի նախաձեռնությամբ Պլովդիվում ստեղծվեց հայ աշխատավորների մեշ հեղափոխական աշխատանք կազմակերպող հատուկ մարմին՝ ՀՄամուչի կոմիտե», որը ղեկավարելու էր Բուլղարիայում գործող բոլոր հայկ. կոմունիստական խմբերի գործունեությունը: 1921-ի փետրվարին գումարվեց բուլղարահայ կոմունիստների առաշին կոնֆերանսը, որտեղ մշակվեցին կոմունիստական խմբերի աշխատանքի գաղափարական և կազմակերպական սկզբունքները: Կոնֆերանսից հետո բուլղարահայ կոմունիստական խմբերի աշխատանքների ղեկավարումը իրականացնելու էր ԲԿ(տ. ս.)Կ Կենտկոմը, իսկ խմբերի անդամները ներգրավվեցին ԲԿ(տ. ս.)Կ շարքերը: Գրկ - Խաչատրյան Ռ–Տ., Արտասահմանի հայ կոմունիստական մամուլի պատմությունից, Ե., 1960: Ռ. Խաչատրյան «ՀԱՅ ԲԱՆՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ», Կովկասի բանվորական հեղափոխական առաջին կազմակերպություններից: Գործել է Թիֆլիսում, 1892–1895-ը: Հիմնադիր կազմում էին Ա. Խումարյանը, Ս. Խանոյանը, Ս. Տեր–Ստեփանյանը, Ս. Տեր–Սիմոնյանը, Ա. Խաժակյանը, Ա. Մարտիկյանը U ուրիշներ: «Հ. բ. հ. ա.»-ի ծրագրով նախատեսվում էր բոլոր գործարանները հանձնել բանվորներին, հողը դարձնել հանրային սեփականություն, վերացնել ազգային խտրականությունը, տալ մամուլի, խոսքի, խղճի, ժողովների ազատություն, ապագա ազատ Հայաստանում ստեղծել դեմոկրատական հանրապետություն են: Կազմակերպությունն ուներ ընդհատակյա տպարան, հրատարակում էր «Ազատ Հայաստան» թերթը՝ պրոպագանդելով սոցիալիստական գաղափարներ և ծանոթացնելով Կ. Մարքսի ուսմունքին: Կրելով նարոդնիկների և հնչակյանների ազդեցությունը՝ ասոցիացիան հստակ պատկերացում չուներ հեղափոխական պայքարում բանվոր դասակարգի դերի մասին: Աակայն «Հ. բ. հ. ա.» գաղափարական պայքար էր մղում դաշնակցության դեմ և մերկացնում եվրոպական դիվանագիտության խարդախությունները «Հայկական հարցում»: 1894-ին ասոցիացիան պառակտվեց երկու թևի՝ նացիոնալիստական, որն իր ձեռքը գցեց «Ազատ Հայաստանը», U հեղափոխական, որը Ա. Խումարյանի ղեկավարությամբ հիմք դրեց «Կռիվ» թերթին: Հեղափոխական թևը հետագա ջանքեր գործադրեց իր խմբակները ստեղծել Կարսում, Ալեքսանդրապոլում, Գանձակում, Բաք վում և այլուր: 1895-ին ցարական ոստիկանությանը հաջողվեց ջախջախել «Հ. բ. հ. ա.»: Ասոցիացիան այն անդրանիկ կազմակերպություններից էր, որ հայ իրականության մեջ հող նախապատրաստեց մարքսիստական խմբակների առաջացման համար: Ի/.Բարսեղյան «ՀԱՅ ԲԺԻՇԿ», բժշկական, առողջապահական և գիտական ամսաթերթ: Լույս է տեսել 1924–25-ին, Բոստոնում: Տնօրեն–խմբագիր՝ Հ. Ծովիկյան; Տպագրել է հոդվածներ հիվանդությունների, դրանց տարածման եղանակների և բուժման ուղիների մասին, համառոտ տեղեկություններ հաղորդել նոր դեղամիջոցների վերաբերյալ: Կարևոր դեր է հատկացրել կանխարգելիչ բժշկությանը, ծանոթացրել մանկական հիվանդություններին և դրանց բուժման մեթոդներին, բարձր գնահատել ֆիզիկական դաստիարակության դերը առողջության պահպանման գործում և այդ ուղղությամբ Սովետական Հայաստանում տարվող աշխատանքները: Ներկայացրել է էջեր հայ բժշկագիտության պատմությունից, գրախոսականներ: «Բժշկաառողջապահական հարցարան» խորագրի տակ տեղեկություններ է հաղորդել բժշկության տարբեր հարցերի մասին: Տ. Վարդանյան «ՀԱՅ ԲՈՒԺԱԿ», բժշկական և առողջապահական ամսաթերթ: Լույս է տեսել 1920–25-ին, սկզբում Կ. Պոլսում, 1923-ից՝ Ալեքսանդրիայում: Խմբագիրներ՝ Մ. Գարակյոզյան, Հ. Թաշչյան: Նպատակն էր մատչելի դարձնել բժշկա–առողջապահական գիտելիքները, ընթերցողներին հաղորդել բժշկագիտական նորություններ, հայացնել գիտական լեզուն: Օժանդակել է հայկ. բժշկ. կազմակերպությունների գործունեությանը, հրատարակել է գիտահանրամատչելի գրականություն; Տպագրել է հոդվածներ սոցիալական և դպրոցական առողջապահության, կանխարգելիչ բժշկության, վարակիչ հիվանդությունների մասին, ինչպես նաև հուշագրություններ նշանավոր հայ բժիշկների կյանքի և գործունեության վերաբերյալ: Աշխատակցել են բժիշկներ, դեղագործներ: 1921-ին լույս է տեսել «Դարման–Հայ բուժակ» անվամբ («Դա/*ւ/ան»-ին միանալով): «Հ. բ.»-ին նախորդել է «Հայ բժիշկ» պատկերազարդ ամսաթերթը (1919): ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Հայաստանի գեղարվեստական աշխատավորների միություն, Հայ գեղարվեստական աշխատավորների միություն, Հայ գրողների միություն), Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո առաջին գրական միավորումը: Հիմնվել է 1921-ի դեկտեմբերի 15-ին՝ Ց. Խանզադյանի, Պ. Մակինցյանի, Հ. Սուրխաթյանի, Տ. Հախումյանի և այլոց մասնակցությամբ: Միության նպատակն էր «նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը, առաջ բերել գրական նորանոր արժեքներ և ի մի ժողովել գեղարվեստական գրականության անկազմակերպ ու ցրված աշխատավորներին»: Միությունը գոյություն է ունեցել մինչև 1922-ի դեկտեմբերի 25-ը՝ Հայաստանի սքրոչետարական գրողների ասոցիացիայի ստեղծումը: Հ. Դավթյան ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Կ. Պ ո լ ս ու մ, հիմնադրվել է 1919-ին: Նպատակն էր վերակենդանացնել ազգային արվեստի ավանդույթները, դրանք համադրել նոր ժամանակների գեղարվեստական միտումներին, քաջալերել և հովանավորել հայ կերպարվեստագետներին, քաղաքակիրթ աշխարհին ծանոթացնել հայ արվեստին: Հ. գ. մ–յան ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են հայկ. ձեռագրեր, գորգեր, կիրառական արվեստի այլ ստեղծագործություններ, ցուցահանդեսներ կազմակերպվել Կ. Պոլսում, հովանավորվել հայ արվեստին նվիրված ուսումնասիրությունների հրատարակությունը: Մ. Ղազարյան ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏՍՍԻՐԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1920-ին, Կահիրեում: Նպատակն էր «համախմբել կազմակերպված ուժի մը շուրջ գաղութի երկսեռ երիտասարդությանը, վառ պահել ու բարձրացնել անոր մեջ գեղարվեստի ճաշակը»; Միությունն ունի թատերախումբ, ինչպես նաև երաժշտական և կերպարվեստի բաժիններ, որոնք կազմակերպում են համերգներ հայ երաժիշտների ու երգչախմբերի մասնակցությամբ, և հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Հ. գ. մ–յան աշխատանքներին մասնակցել կամ մասնակցում են բանաստեղծ Վ. Թեքեյանը, նկարիչ Օ. Ավետիսյանը, ծաղրանկարիչ Ա. Սարուխանը, դիրիժոր Գ. Հակոբյանը, երաժիշտներ Գ. Ալեմշահը, Ա. Պատմագրյանը և ուրիշներ: 1944-ից աշխուժացել են միության կապերը Սովետական Հայաստանի հետ: Հ. գ. մ–յանը կից գործում է Հայ ուսանողական միությունը: Հ. ԹոփուզյաԱ «ՀԱՅ ԳԻՐ», գեղարվեստական, հասարակական–գիտական ամսագիր: Լույս է տեսել 1938–44-ին, Բեյրութում: Տնօրեն-խմբագիր՝ Վ. Այգունի (Պաղճյան): Տպագրել է սփյուռքի (հիմնականում Սիրիայի և Լիբանանի) երիտասարդ գրողների ըստեղծագործությունները, գրախոսականներ դրանց վերաբերյալ: Կարևոր տեղ է հատկացրել սովետահայ գրականությանը, Հայաստանի մշակութային վերելքն արտացոլող նյութերին: Ջատագովել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, թարգմանաբար ընթերցողներին ներկայացրել արաբ, ժամանակակից գրականության նմուշներ: «Հ. գ.» անդրադարձել է նաև արևմտաեվրոպական գրականությանը և արվեստին, տպագրել հոդվածներ նախապատերազմյան շրջանի գրական շարժումների, գեղանկարչության և արվեստի մյուս բնագավառների հարցերի վերաբերյալ: Գ. Քեշիշյան «ՀԱՅ ԳԻՐ», գրականության և արվեստի պարբերաթերթ: Լույս է տեսել 1946-ին, Աթենքում: Հրատարակիչ–խմբագիր՝ Վ. Դաքեսյան: Նպատակն էր սփյուռքի երիտասարդությանը ներկայացնել հայ գրականությունն ու արվեստը, սերտ հարաբերություններ ստեղծել հույն առաջավոր գրողների հետ; Տպագրել է սփյուռքահայ երիտասարդ գրողների ստեղծագործությունները, թատերական–քննադատական հոդվածներ, թարգմանություններ հունական գրականությունից: Պարբերականին աշխատակցել են Պ. Լամպաջյանը, Շ. Շահրիկյանը, Պ. Աարգիսյանը, Վ. Վահյանը, Գ. Գյուլյանը և ուրիշներ: Վ. Դայչեսյան ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է Երևանում, 1926-ի սեպտեմբերին: Նրա մեջ մտնում էին համեմատաբար փոքրաթիվ, այսպես կոչված, «աջ» ուղեկիցնե–<noinclude></noinclude> pyt3ftm3kbmp9uiftrb9gi9qzplhc6m