Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.22
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/637
104
31578
345731
156968
2022-08-02T06:30:35Z
212.73.65.135
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>կատամարտում թուրքերի ջախջախումն ու 1855-ի նոյեմբերին Կարսի գրավումը վերջնականապես ցրեցին արտաքին օգնություն ստանալու Շամիլի հույսերը:
1856-ին Փարիզի հաշտության պայմանագրի կնքումը ցարիզմին թույլ տվեց լեռնականների դեմ կենտրոնացնել զգալի ուժեր. Կովկասյան կորպուսը վերածվեց բանակի և հասցվեց մինչև 200 հզ. զինվորի: Նոր գլխավոր հրամանատարներ գեն. Ն. Մուրավյովը (1854–56-ին) և գեն. Ա. Բարյատինսկին (1856–60-ին) շարունակեցին սեղմել պաշարման օղակը իմամության շուրջը: 1859-ին ընկավ Շամիլի նստավայր Վեդենո աուլը, օգոստոսին նա անձնատուր եղավ, իսկ նոյեմբերին հանձնվեցին չերքեզների հիմնական ուժերը՝ Մուհամմեդ Էմինի գլխավորությամբ: Չերքեզների տերիտորիայով անցկացվեց Բելոռեչենսկայա գիծը՝ Մայկոպ ամրոցով: 1862-ի կեսին լեռնականների ձեռքում մնացած տերիտորիաների (200 հզ. բն.) դեմ հանվեց 60 հզ. բանակ՝ գեն. Ի. Եվդոկիմովի հրամանատարությամբ: 1863-ին գրավվեց Բելայա և Փշիշ գետերի միջև ընկած տարածքը, 1864-ի ապրիլին՝ ամբողջ ծովափը և Կովկասյան լեռնաշղթայի հս. լանջերը մինչև Լաբա գետը: Անընկճելի մնացին միայն փոքր քանակությամբ լեռնականներ: Չերքեզներն ու աբխազները հարկադրվեցին հաստատվել հարթավայրերում: Շուրջ 500 հզ. մարդ, մահմեդական հոգևորականության ազդեցությամբ, արտագաղթեց Թուրքիա: 1864-ին Աբխազիայում հաստատվեց ռուս. կառավարություն, անձնատուր եղավ չերքեզների դիմադրության վերջին օջախը՝ Կբաադուն (այժմ՝ Կրասնայա Պոլյանա): Կբաադուի գրավմամբ նշանավորվեց Կ. պ–ի ավարտը:

Կ. պ–ի հետևանքով Չեչենիան, Լեռնային Դաղստանը և Հս–Արմ. Կովկասը վերջնականապես միացվեցին Ռուսաստանին: Միացումը տեղի ունեցավ ռազմա–ֆեոդալական բռնի մեթոդներով, սակայն լեռնականների՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը օբյեկտիվորեն առաջադիմական նշանակություն ունեցավ՝ նպաստելով նրանց տնտ., քաղ. և մշակութային առաջընթացին:

''Գրկ.'' {{լայն|Дубровин}} Н. Փ., Kaвкaзскaя война и царствование имп. Николая I и Александра II (1825–1864), в кн.: Обзор войн России от Петра Великого до наших дней, ч. 4, кн. 2, ЦПБ, 1896; {{լայն|Гизетти}} А., Библиографический указатель печатанным на русском языке сочинениям и статьям о военных действиях русских войск на Кавказе, CПB, 1901. {{ՀՍՀ հեղ|Վ. Դիլոյան}}
'''ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱՍԱ''', գերմանացի անատոմ և մարդաբան Ի. Բլումենբախի դասակարգմամբ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/532 ''եվրոպեոիդ ռասային''] համապատասխանող մեծ ռասա: Ժամանակակից մարդաբանական գրականության մեջ «Կ. ռ.» հասկացությունը քիչ է գործածվում:

'''ԿՈՎՆԻՐ''' Ստեպան (Ստեֆան) Դեմյանովիչ (1695–1786), ուկրաինացի ճարտարապետ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/403 ''Կիև–Պեչորյան մայրավանքի''] ճորտերից, որտեղ և աշխատել է ավելի քան 60 տարի Պ. Ի. Նեելովի, Ի. Գ. Շեդելի, Ի . Գ. Գրիգորովիչ–Բարսկու ղեկավարությամբ: Կ–ի գործերից են՝ ուկր. բարոկկոյի ոճով կառուցված Կովնիրյան մասնաշենքը (1746–72) և զանգակատներ մայրավանքում, պալատ, զանգակատուն Կիևում, Անտոնիի և Թեոդոսիի եկեղեցին, զանգակատուն Վասիլկովոյում (1756–1758), եկեղեցի (1763–67) Կիևի մոտ:

'''ԿՈՎՆՈ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/350 ''Կաունաս''] քաղաքի նախկին անվանումը:

'''ԿՈՎՊԱԿ''' Սիդոր Արտեմովիչ (1887–1967), սովետական պետական և հասարակական գործիչ, պարտիզանական շարժման կազմակերպիչ, Սովետական Միության կրկնակի հերոս (18.5.1942, 4.1.1944), գեն–մայոր (1943): ՍՄԿԿ անդամ 1919-ից: Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավորել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների միավորումը, որը 10 հզ. կմ ռազմարշավ կատարեց մինչև Կարպատներ՝ նպաստելով պարտիզանական շարժման ծավալմանը զավթիչների թիկունքում: 1944-ի հունվարին միավորումը վերանվանվեց Կովպակի անվ. 1-ին ուկր. պարտիզանական դիվիզիա (հրամանատար՝ Պ. Վերշիգորա), որին միացավ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/78 ''«Հաղթանակ»''] հայկ. պարտիզանական ջոկատը: 1947-ից Կ. եղել է Ուկր. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1967-ի ապրիլից՝ Նախագահության անդամ, ՍՍՀՄ և Ուկր. ՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի, Սուվորովի 1-ին աստիճանի, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, ՉՍՍՀ և ԼԺՀ շքանշաններով ու մեդալներով: {{ՀՍՀ հեղ|Վ. Ղազախեցյան}}
'''ԿՈՎՍԱԿԱՆ''', {{լայն|Կուսական, Կոսական}}, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Համապատասխանում է այժմյան Ադրբեջանի Զանգելանի շրջանին (բացառությամբ հս. մասի այն հատվածների, որոնք մտնում էին Քաշունիք գավառի մեջ) և Հայաստանի Ղափանի հարավային մասին: Կոսական անունով բնակավայր այժմ էլ գոյություն ունի Զանգելանի շրջանում, Ողջի և Երասխ գետերի ջրախառնման անկյունում, Ողջի գետի ձախ ափին, որից հավանաբար իր անունն է ստացել գավառը: Կովսականը սահմանակից էր հս–արմ-ից Սյունիքի Զորք, հյուսիսից՝ Բաղք (Աճեն և Քաշունիք), հվ–արմ-ից՝ Արևիք գավառներին, հս–արլ-ից՝ բնական սահմանն էր Հագարի գետը, իսկ հվ–արլ-ից՝ Երասխը:

Կովսականի մակերևույթը խիստ կտրտված է: Լեռնաշղթաներից հայտնի են Ծակքարը, Սուսանասարը և Օսկյուլումը: Ողջի գետի միջին հոսանքի շրջանում գտնվում է Ղափանի գոգահովիտը, որի լանջերը մասնատված են կարճ, խոր, զառիթափ կիրճերով, կողային բազմաթիվ ձորակներով: Հագարի գետի ստորին հոսանքի շրջանում մակերևույթը դարավանդաձև է, որը աստիճանաբար ցածրանում է գետի հոսանքի ուղղությամբ: Գավառի գետերը պատկանում են Արաքսի ավազանին, լեռնային են և արագահոս: Դրանք են Բասուտը, Ծոբին, Ողջին և նրա աջակողմյան վտակներ Վաչագանը, Գեղանուշը, Ճակատենը: Կովսականը ունի չափավոր ցուրտ, իսկ ամռանը համեմատաբար տաք կլիմա: Տարեկան միջին տեղումների քանակը՝ 500–750 մմ: Մեծ տարածում ունեն անտառները: Բնորոշ են արաքսյան կաղնին, դաշտային թխկին, հացենին, հաճարենին, սոսին, շագանակենին, բոխին, վայրի թզենին, նռնենին ևն: Կենդանիներից կան կովկասյան արջ, վարազ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս, վայրի կատու, թռչուններից՝ փասիան, տատրակ, կաքավ, երաշտահավ, գիշատիչներից՝ արծիվ, բազե ևն: Կովսականի ընդերքը հարուստ է պղնձով, որը արդյունահանվել և ձուլվել է դեռևս հին դարերից:

Հնագիտական պեղումների շնորհիվ Կովսականի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. VIII–VII դդ. վերաբերող նյութեր: Ավելի ուշ Կովսական, Զորք, Բաղք (Աճեն և Քաշունիք) գավառների տարածքում հաստատվել են պալա կամ բալա ցեղերը, որոնք մասնակցել են հայ ժողովրդի կազմավորմանը: Հետագայում նրանց անունով այդ գավառների տարածքը կոչվել է Բաղաց աշխարհ: Կովսականը առաջին անգամ հիշվում է VII դ. «Աշխարհացոյց»-ում որպես Սյունիքի 12-րդ գավառ: «Կովսական» անունը հաճախակի հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, իսկ Տաթևի վանքի հարկատու գյուղերի հին ցուցակում նշված են Կովսականի 53 բնակավայր: X դ. վերջերից Կովսական մտնում էր Սյունյաց կամ Բաղաց թագավորության մեջ՝ ընդհուպ մինչև թագավորության կործանումը: Սյունիքի պաշտպանական նշանավոր կառույցների թվում Ս. Օրբելյանը հիշատակում է Կովսականի Գրհամ բերդը, որի կառուցման թվականը հայտնի չէ: Գրհամը հիշվում է նաև 1104-ին՝ սելջուկների արշավանքների կապակցությամբ, իսկ 1166-ին՝ Վարդան պատմիչի կողմից, որպես Սյունյաց թագավորությունից գրավված ամրոց: XIII դ. Կովսականը կոչվում էր Գրհամ, իսկ Գուրհամ ձևով հիշվում է Դավիթ Բեկին նվիրված պատմությունում՝ XVIII դ. 20-ական թթ. իրադարձությունների կապակցությամբ, սակայն Կովսական գավառի անունը դուրս է մնացել 1692-ից առաջ կազմված Տաթևի վանքի պտղի ցուցակից:

Ենթադրվում է, որ Շարիփլու երկաթուղային կայարանի դիմաց, Սուսանասար լեռնաշղթայի գագաթին գտնվող հինավուրց բերդի ավերակները Գրհամ բերդինն են: XVII–XVIII դդ. Կովսականի տարածքի առանձին մասեր մտնում էին Մացրու, Չավնդուր, Գիլաբերդ, Աճեն գավառների կազմի մեջ: Կովսականը XV դարից մինչև XIX դ. սկիզբը եղել է Պարսկաստանի տիրապետության տակ:

''Գրկ.'' {{լայն|Ստեփանոս Օրբելյան}}, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: {{լայն|Նույնի}}, Ժամանակագրություն, հրտ. Ա. Աբրահամյանի, Ե., 1942: Ընտիր պատմութիւն Դաւիթ Բէգին…, Վաղ–պատ, 1871: Դիվան հայ վիմագրության, պրակ 2, կազմ.<noinclude></noinclude>
lb6emsv4f57mdq4j5pz8g5vs69jz466