Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.22
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/102
104
70454
345720
195141
2022-07-29T17:49:03Z
Voskanyan
2843
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Liana 2006" /></noinclude>Տարեկան միջին ջերմաստիճանը Հայկական լեռնաշխարհի առավել բարձրադիր շրջաններում բացասական է. Տիգրիսի հովտում 12-14°C է, Մալաթիայի, Խարբերդի, Արարատյան, Նախիջևանի դաշտերում, Դաշտային Արցախում՝ 8-12°C:
Ամռանը, երբ լեռնաշխարհ են ներթափանցում արևադարձային տաք ու չոր օդային զանգվածները, դիտվում է օդի ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը՝ 45°C (ք. Թավրիզ): Ամենատաք ամիսը հուլիսն է. գոգավորությունների հատակում միջին ջերմաստիճանը 25-29°C է, միջին բարձրություններում՝ 15-20°C, բարձրլեռնային շրջաններում՝ 5-10°C:
Ձմռանն Արեգակի բարձրությունը զգալիորեն նվազում է, լեռնաշխարհում հաճախ հաստատվում է անտիցիկլոնային ռեժիմ, և եթե ներխուժում են արկտիկական ցուրտ օդային զանգվածները, ջերմաստիճանը խիստ նվազում է: Ամենացուրտ ամիսը հունվարն է. գոգավորություններում, որտեղ դիտվում են ջերմաստիճանի շրջադասություններ (ինվերսիաներ), նվազագույն ջերմաստիճանը Երևանում -39°C է, Գյումրիում՝ -41°C, Կարսում՝ -42°C, Պաղակնում՝ -42°C (հաշվարկայինը՝ -46°C): Հունվարի միջին ջերմաստիճանը լեռնաշխարհում -3-ից -7°C է, Վանում՝ -3,5°C, Նախիջևանում՝ -6°C, Ախալքալաքում՝ -7,2°C, Գյում- րիում՝ -9,7°C: Լեռնաշխարհի հվ. մասը համեմատաբար տաք է. Մալաթիայում՝ -1,5°C, Ուրֆայում՝ -4,5°C: Տարվա ընթացքում 10°-ից բարձր ջերմաստիճանների գումարը ցածրադիր շրջաններում, դաշտերում (Մալաթիա, Մեղրու կիրճ, Դաշտային Արցախ, Տավրոսի ստորոտներ, Արարատյան դաշտ) կազմում է շուրջ 4000°, որոշ տարիների՝ 5000°, միջին բարձրություններում՝ 2000-3000°, բարձրլեռնային գոտում՝ 1000-1500°: Օդի ջերմաստիճանի ամառային և ձմեռային բացարձակ ցուցանիշների տարբերությունը շուրջ 90°C է, որը լեռնաշխարհի ցամաքայնության ցայտուն ապացույցն է:
Հայկական լեռնաշխարհի կլիմայի բնորոշ առանձնահատկություններից են ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները, որոնք հաճախ մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Լեռնաշխարհի կլիմայի ձևավորման վրա մեծ է մթնոլորտի շրջանառության դերը: Ամբողջ տարին գերիշխում է արմ. օդային զանգվածների հոսքը, որոնց միջոցով բարեխառն լայնությունների խոնավ օդը հասնում է լեռնաշխարհ, դրա հետ են կապված գարնանային և աշնանային խոնավ սեզոնները:
Տարվա ցուրտ կեսին մթնոլորտի շրջանառության մեջ գերիշխող են դառնում արկտիկական օդային զանգվածների և Կենտրոնական Ասիայի տարածքում ձևավորված անտիցիկլոնային դաշտի ազդեցությունները: Զգալի է նաև մթնոլորտային բարեխառն ճակատում ձևավորվող ցիկլոնների դերը, որոնց հետ կապված է ձմեռային տեղումների մեծ մասը:
Լեռնաշխարհի մթնոլորտի տեղական շրջանառությունը արտահայտվում է լեռնահովտային քամիների, ֆյոնների, բրիզների ձևերով, որոնք նույնպես ազդում են տարածքի կլիմայի վրա: Քամիների առավելագույն արագությունը լեռնանցքներում և բարձրլեռնային շրջաններում 7-9 մ/վ է, ամռանը բնորոշ լեռնահովտային քամիների առավելագույնը կեսօրից հետո հասնում է 15-20 մ/վ՚. Ձմռանը գոգավորությունների հատակում գերիշխում են թույլ քամիները կամ անհողմ եղանակները:
Մթնոլորտի շրջանառության և լեռնաշխարհի լեռնագրական պայմանների հետ սերտ կապված է մթնոլորտի խոնավության և մթնոլորտային տեղումների բաշխումը:
Բացարձակ խոնավության առավելագույնն ամռանն է՝ Սև ծովի ափին՝ 12-14 գ/մ3, նվազագույնը՝ բարձրլեռնային շրջաններում՝ 2-4 գ/մ3: Հարաբերական խոնավության առավելագույնը ձմռանն է՝ 75-80%: Միջնաշխարհում հարաբերական խոնավությունն ամռանը 40-60 % է, ձմռանը՝ 70-90 %,<noinclude></noinclude>
a8lpxer2xi2r42ocpmcw54arbvdw1y5