Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.21
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/497
104
27397
345708
216322
2022-07-20T08:40:03Z
Slava Sahakyan70
6006
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Լևոն Ղազարյան" /></noinclude>{{x-larger|ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ}} (ծն․ թ․ անհտ․- 792), Հայոց կաթողիկոս 791 ից։ Ծնվել է Այրարաա նահանգի Մազազ գավառի Գառնի գյուղում։ Ուսանել է Գեղարքունիքի Մաքենյաց, ապա Շիրակի Զրեսկ վանքում, որտեղ ընտրվել է վանահայր։ Աղվանից կաթողիկոս Միքայելի (707–744) հրավերով գլխավորել է Բերդ վանքի (Շամքոր) եկեղեց․ ժողովը, որը դատապարաել է արյունակիցների միշև ամուսնությունը։ Դվին է հրավիրվել և կաթողիկոս ընտրվել գառամյալ հասակում։
{{x-larger|ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ}} (Solomon Islands), հրաբխային արշիպելագ խաղաղ օվկիանոսում, Մելանեգիայում, Նոր Գվինեա կղզուց արլ․։ Տարածությունը 40,4 հզ․ կմ² է։ Ս․ կ–ի հս–արմ․ մասը մտնում է (1978-ից) Պապուա Նոյ։ Գվինեա պետության տարածքի մեշ, մնացած մասը զբաղեցնում է Սողոմոնի կղզիներ պետությունը։ Խոշոր կղզիներն են Բուգենվիլը, Գուադալկանալը, Աանտա Իսաբելը, Մալաիտան, Սան Քրիստոբալը, Շուազյոլը, Նյու Ջորջիան։ Բարձրությունը մինչև 2743 մ է (Բուգենվիլ կղզում), կան գործող հրաբուխներ։ Ծածկված են մշտականաչ արևադարձային անտառներով։ Զբաղվում են արևադարձային հողագործությամբ։ Բնությունը տես Սողոմոնի կղզիներ պետության հոդվածում։
{{x-larger|ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ}} (Solomon Islands), պետություն Խաղաղ օվկիանոսի հվ–արմ․ մասում։ Գտնվում է 6 խոշոր (Գուադալկանալ, Մալաիտա, Սան Քրիստոբալ, Նյու Զորջիա, Սանտա Իսաբել, Շուազյոլ) և բազմաթիվ մանր կղզիների վրա։ Տարածությունը 29,8 հզ․ կմ² է, բն․՝ ավելի քան 234 հզ․ (1983)։ Մայրաքաղաքը և գլխ․ նավահանգիստը՝ Խոնիարա (ավելի քան 20 հզ․ բն․, 1982)։ Մտնում է Բրիտ․ համագործակցության մեջ։
{{x-larger|Պետական կարգը։}} Պետության գլուխը Անգլիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ–նահանգապետը։ Օրենսդիր մարմինը միապալատ Ազգ․ պառլամենտն է, կառավարությունը՝ Մինիստրների կաբինետը։
{{x-larger|Բնությունը։}} Ռելիեֆը լեռնային է։ Առանձին գագաթներ հասնում են 1500–2000 մ բարձրության։ Առավելագույն բարձրությունը 2330 մ է (Պոպոմանասիու լեռ, Գուադալկանալ կղզում)։ Կղզիների մեծ մասն ունեն հրաբխային ծագում։ Կան գործող հրաբուխներ (Բալբի, Բագանա)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման մերձհասարակածային է, խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը 26–28°Cէ, տարեկան տեղումները՝ 2300–7500 մմ Գետերը կարճ են, ջրառատ։ Կղզիների 32 ՀՍՀ X հատոր մեծ մասը ծածկված է մշտականաչ անտառներով, առավել չորային շրջանները՝ սավաննաներով, ծովափնյա մասերը՝ մանգրովային բուսականությամբ։ Կենդանիներից տարածված են կրծողները, սողուններն ու թռչունները։ Կան բոքսիտների, ֆոսֆատների, անագի, ոսկու, արծաթի, նիկելի հանքավայրեր։
Բնակչությունը։{{x-larger|}} 94%-ը մելանեզիացրներ են, բնակվում են նաև պոլինեզիացիներ, միկրոնեզիացիներ, եվրոպացիներ, չինացիներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է գյուղերում։ Բնակչության միջին խտությունը 1 կմ³ վրա 8 մարդ է (1983)։
{{x-larger|Պատմական տեղեկանք։}} Ս․ Կ․ XVI դ․ կեսին հայտնաբերել է իսպ․ ծովագնաց Ա․ Մենդանյա դե Նեյրան, որը տեղաբնիկներից փոխանակությամբ վերցրել է ոսկի և կղզիներն էլ անվանել Ս․ Կ․՝ դրանք համեմատելով «Սողոմոնի ոսկե երկրի» հետ։ Ս․ Կ․ եղել են Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ, 1976-ին ստացել են ինքնավարության ստատուս, անկախացել են 1978-ի հուլիսի 7-ին, օգոստոսից դարձել ՄԱԿ–ի անդամ։
{{x-larger|Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները։}}
ժողովրդական ալյանսի կուսակցություն։ Հիմնադրվել է 1980-ին՝ ժողովրդաառաջադիմական կուսակցության և գյուղական ալյանսի կուսակցության միավորմամբ։ Կառավարող կուսակցությունն է։ Ազգային–դեմոկրատական կուսակցություն։ Անկախների խումբ։ Ս․ Կ–ի միացյալ կուսակցություն։ Օպոզիցիոն կուսակցություն է։ Ս․ Կ–ի բանվորների ազգային միություն։ Պլանտացիոն բանվորների արհմիություն։ Պետական ծառայողների ասոցիացիա (հիմնադրվել են 1975-ին)։
{{x-larger|Տնտեսությունը։}} Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Բնակչության մեծ մասը զբաղվում է բնատնտեսությամբ։ էկոնոմիկայում կարևոր դեր է կատարում արտասահմանյան կապիտալը, գործում են ճապոն․, անգլ․, ավստրալ․, ամեր․ և այլ երկրների մոնոպոլիստական միավորումներ։ Աճեցնում են կոկոսյան արմավենի, կակաոյի ծառ, յուղատու արմավ, մշակոսք բրինձ, յամս, տարո, բանան, բաթաթ, սոյայի ունդ, ծխախոտ ևն։ Զարգանում է ձկնորսությունը, անասնապահությունը, անտառանյութի մթերումը։ Կան շուտի վերամշակման, ասբեստի, կաշվի, կահույքի, ծխախոտի արտադրության ոչ մեծ ձեռնարկություններ, ձկան պահածոների գործարան։
Հիմնականում գործում է օդային և ջրային տրանսպորտը։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 470 կմ է (կոշտ ծածկով, 1983)։ 1981-ին արտահանումը (ձկնեղեն, կոպրա, փայտանյութ ևն) կազմել է 57, ներմուծումը (պարեն, մեքենաներ, վառելիք, քսայուղեր, քիմ․ ապրանքներ)՝ 66 մլն Ս․ Կ–ի դոլլար։ Արտաքին առևտրի գործընկերներն են Ավստրալիան, ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Մինգապուրը։ Դրամական միավորը դոլլարն է։ Մ․ Կ․ 1 դոլլարը=1,18 ամեր․ դոլլարի (1983)։
{{x-larger|ՍՈՂՈՄՈՆՅԱՆ,}} Սողոմոնյան, Արթուր Հակոբի [ծն․ 23․3․1914, գ․ Ղզղալա (ԼՂԻէ7-ի Մարտունու շրջանում)], հայ սովետական մեխանիկ։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1954), պրոֆ․ (1956), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974), Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1939)։ 1946-ից դասախոսում է նույն համալսարանում։ 1947–52-ին եղել է Մոսկվայի համալսարանի մեխմաթ․ ֆակ սլտետին կից մեխանիկայի ինստ–ի դիրեկտորի գիտական գծով տեղակալը։ Աշխատությունները վերաբերում են հոծ միջավայրում ոչ ստացիոնար շարժումներին, սեղմելի միջավայրում, գազերում և դեֆռրմացվող պինդ մարմիններում հարվածյսյին ալիքների դիֆրակցիայի հար–<noinclude></noinclude>
i0s7efho88mjv3se8ksku5u86c27uwc
Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/100
104
125359
345707
345700
2022-07-20T08:27:20Z
Վահե4
10986
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Վահե4" /></noinclude>թրքական հանրապետության սահմաններն ներս, որոնք կվախան իրենց հայությունը հայտարարել:
Մոսկվայի թրքական դեսպանը մի քանի տարի առաջ, խումբ մը Մոսկվա աշխատող օտարերկյա ներկայացուցիչներու հետ Երևան գալով կհայտարարե թե՝ ըստ թրքական հաշվումներու՝ այս երկրին մեջ կան 600.000 հայեր: Մինչդեռ մենք կկարծեինք թե՝ Թուրքիո մեջ մնացած հայերուն թիվը 100.000-ը չանցնիր:
Իրենց ազգության վերադաձող հայերուն դեմ թրքական կառավարությունը մասնավոր արգելքներ չի հարուցաներ։ Իսթանպուլի մեջ կան այդպիսիներ
0rd78wy650mo3b6m1vol2jpxrcb56sz
Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից
0
125370
345705
345635
2022-07-19T21:17:06Z
Անունով խմբագիր
4841
/* ԱՅՍ ՏԱՆԸ */
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=''ՄԻ ԱՆՈՒՆ ԷԻ ՍԵՐՏԵԼ ԴԵՌ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ''
Բանաստեղծություններ
(անտիպ)
2022 թ.
|section =
|previous =
|next =
|notes = Աղբյուր՝ անտիպ։
|author =Արիս Արսենի}}
{{TOCright}}
'''ԵՐԴՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ'''
'''''Չեմ ապրի,
'''''Եթե հանկարծ պակասի
'''''Բանաստեղծության
'''''Անկեղծությո՛ւնը:
'''''Թող մարդիկ իրար որպիսությունը
'''''Բանաստեղծության
'''''Ողջագուրանքո՛վ
'''''Զգան,
'''''Հասկանան:
=ԱՇԽԱՐՀԸ` ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ...=
===ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՀԱՅԱՍՏԱ՜Ն...===
Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից
և այն անընդհատ
կրկնում էի մտքիս մեջ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Մտքիս մեջ՝
որ թշնամին չլսի
ու չիմանա այդ երկրի տեղը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Բայց թշնամին գտավ ի՛նձ
ու կտրեց լեզո՛ւս,
որ երբեք չարտաբերեմ այդ անունը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Եվ թշնամին այդպես էլ չիմացավ,
որ անունն այդ
ո՛չ թե լեզվիս վրա էր,
այլ... սրտիս մեջ ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
22.07.2021 թ. (ժ. 2:54)
Երևան, Մալաթիա-Սեբաստիա
===ՓՐԿԵՆՔ ՊԱՏԻՎՆ ԱԶԳԻ ՀԱՅԿՅԱՆ===
Մենք ծնկա՛ծ ենք, իմ ժողովուրդ,
Ընկա՛ծ ենք մենք, բայց ո՛չ գերի:
Բիբերի մեջ քո նահատակ
Որդոց մարած աչուկների՝
Տեսնում եմ ես երկո՛ւնք մի նոր,
Այդ ծնունդն է քո՝ նորովի,
Ելնե՛ս պիտի դյուցազնական
Հաղթ կազմվածքո՛վ քո կորովի:
Բելը նորի՛ց կանգնեց քո դեմ,
Հավաքիր քեզ, ոտքի՛ ելիր,
Կանգնե՛ս պիտի դեմ-հանդիման,
Հաղթե՛ս պիտի Բելին էլի:
Ելնե՛ս պիտի հանց Տիգրան Մեծ,
Ինչպես Վարդան Մամիկոնյան,
Որ հավաքես փշրանք-փշրանք
Կորսված պատի՛վն ազգի Հայկյան:
13.01.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ԳՅՈՒՂՈՒՄ===
Գյուղում խոտհնձի օրեր են եռուն,
Իսկ ես բռնել եմ օրերի հեռուն:
Գյուղից կարոտ ու ցավ է մնացել,
Ի ցիվ, թե գյուղից դեռ... չեմ կշտացել:
Գյուղը իմ խիղճն է, իմ օրը բեղուն,
Քաղաքը՝ կաթսա՝ կաս-կարմիր զեռուն:
05.06.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ՄԵՐ ԱՅԳՈՒՄ===
Մեր այգում այս գարնանն էլ՝
Ամեն տարվա պես,
Կրկին այնպե՜ս են բացվել
Մանուշակներն հեզ:
Ասես ոչինչ չի եղել՝
Կռիվ ու ավեր,
Ասես՝ չեն էլ զոհվել մեր
Տղերքը ջահել:
...Բնությունն իր գործին է,
Չի հապաղելու,
Իսկ աշխարհն իր ընթացքը
Շա՜տ է շեղելու:
07.05.2021 թ. (ժ. 3:43)
Ստեփանակերտ
===ՆՈՐԻՑ՝ ՄԱՐՏԻ 1...===
::::''Վաղը մարտի 1-ն է՝
::::''նորի՞ց են սպառնում... «Մարտի 1»-ով:
::::''Նոր դա՞վ՝ Ն.Փ.-ից:
Նորից՝ մարտի 1:
Նորի՞ց՝ «Մարտի 1»:
Նորից ու կրկի՞ն:
Կրկի՞ն:
Վերստի՞ն:
Կուզեի նայե՛լ նրա աչքերին:
Գայլա՜յին:
Դեղի՜ն:
«Թողություն տուր, Տե՛ր,
Ծանըր Խավարին»...
28.02.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ՄԱՔՈՒՐ ԵՐԵՍՈՎ===
Աշխարհը` ուղտի ականջում քնած՝
Աշխարհը քնած` այդպես էլ մնաց:
Թուրքը երեսը նրա կեղտոտեց,
Կեղտոտ քամակն էլ պաչե՛լ ստիպեց:
Կեղտոտ քամակը չուզեցի՞ր պաչել՝
Շունն ինքն էր, բայց քե՛զ ստիպեց հաչել:
Աշխարհ, ուշքի՛ եկ, մի՛ մնա քնած,
Բացի՛ր աչքերիդ կոպերը հոգնած:
Մաքուր երեսո՛վ մարդամեջ գնա,
Մի՛ թող՝ ծաղրի քեզ թուրքը անլվա:
24.03.2021 թ. (ժ. 3:14)
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ԻՆՉՈ՞՜Ւ...===
Այնքա՜ն ետ նայեցինք,
Որ...
Վերադարձանք
Անցյալ:
Ո՞ւր է այն ուժը,
Որ միշտ
Առաջ էր մղում մեզ:
Որտե՞ղ մոռացանք այն:
06.09.2021 թ. (ժ. 21:25)
Ստեփանակերտ
===ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՍ...===
Չե՛մ կարող հանգիստ, անվրդով մնալ,
Ո՛չ ձևացնել,
Ոչ էլ ձևանա՜լ:
Հանգստությունս այնպես է կորել,
Ասես՝ չի՛ եղել:
Անտարբեր մնա՞լ,
Եվ կամ՝ ձևանա՞լ:
Ո՛չ,
Հանգիստ քնել ևս չեմ կարող,
Եվ ոչ էլ` հանգիստ քնից արթնանալ:
Չեմ կարող արդեն հանգիստ ձևանալ՝
Հանգստությունս կորել է անդա՛րձ:
Հանգստությունս դավաճանել է՝
Չեմ կարող փնտրել,
Չեմ կարող գտնել:
Քեզ անարգանքի
Սյունին գամելու համար եմ փնտրում,
Դավաճանությո՜ւն:
Փնտրում... չե՜մ գտնում:
...Չե՛մ կարող... մնալ,
Չե՛մ կարող... գնալ:
25.03.2021 թ. (ժ. 1:45),
06.09.2021 թ. (ժ. 22:50)
Երևան - Ստեփանակերտ
===ՆՈՐ ՏԱՐԻ===
Ամեն ինչ իր հերթը
Եվ հերթականությունն ունի:
Նույնիսկ տարիներն են հերթով գալիս
Ու հերթականությամբ անցնում:
Այ, օրինակ, 2020-ին փոխարինեց 2021-ը,
Իսկ 2021-ին,
Հենց այսօր,
Փոխարինելու եկավ 2022-ը:
Բայց, այնուամենայնիվ,
Անփոփոխ մնաց
2020-ի աշնանային ցավը:
Եվ արդյո՞ք
Ամեն ինչ է
Ենթակա փոփոխման:
Բայց, եթե կարելի է,
Մի՛ փոխեք գոնե կողմնորոշիչները,
Որ հանկարծ չկորցնենք
Տե՛ղը հայրենիքի:
01.01.2022 թ. (ժ. 14:35)
Ստեփանակերտ
===ԱՐՑԱԽ===
Քեզ նորից դրին նժարի վրա,
Քեզ նորից առան,
Նորից ծախեցին։
Ու թեև դեռ ողջ՝
Նորից թաղեցին։
Բայց դու մնացիր,
Ապրեցիր,
Քանզի
Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։
Ու քո թշնամին ինչքան վայրենի՝
Դու այնքան պիտի մնաս կյանքային։
Դու ապրես պիտի,
Մաքառես պիտի,
Արարես պիտի՝
Ինչ էլ որ լինի։
04.04.2022 թ. (ժ. 12։15),
14.04.2022 թ. (ժ. 17։04)
Ստեփանակերտ
===ԲՆԱՆԿԱՐ===
Նկարչության տետրիս
հաջորդ ազատ էջում
ես կարմիրով արև եմ նկարում,
կանաչով՝ կանաչ ծածկույթ,
դեղինով՝
ցորյան արտերի հասուն ծփանք,
կապույտով՝ երկինք
ու մանուշակի կապույտ աչիկներ:
Նաև
մոխրագույն եմ խառնում նկարածիս:
Մոխրագույնով նկարում եմ
մթնած մի ամպիկ՝
անձրևախառն երկնքի
հեռու մի անկյունում,
սևով՝ գիշեր,
բայց անպայման
աստղազարդ եմ նկարում
գիշերվա երկինքը,
որ չանձրևի հանկարծ
և առավոտյան
ակամա չհանդիպեմ
լացած աչիկներով ծաղիկների:
...Դու քնած ես
այնպես հանգիստ ու անխռով,
որ չեմ ուզում լուսաբացը շտապի
և առավոտյան ակամա չտեսնես
ծաղիկների աչիկները լացած:
15.03.2022 թ. (ժ. 1:24)
Ստեփանակերտ
===ՇՈՒՇԻ===
Շուշին նորից մնաց գերի:
Մեր մտքի մեջ,
Մեր աչքերի՝
Պատկերն է հար պահպանվելու
Ղազանչեցոց եկեղեցու:
Բավ է՝ ինչքան հույսս աղեմ,
Շուշի,
Հայո'ց Երուսաղեմ,
Դու հար պիտի լինես մեզ հետ,
Հայոցն էիր՝
Հա՜յ ես հավետ:
06.01.2022,
09.03.2022
Ստեփանակերտ
===ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ===
Տաք գոլորշին հողից ելնում
Խառնվում է խիտ մառախուղին,
Գորշ-սպիտակ զանգված դառնում՝
Մթնաժոռում է խճուղին:
Մեկ էլ հանկարծ փայլն արևի
Ճեղքում շերտը մառախուղի՝
Բացում է մեր ճանապարհը՝
Ցույց տալով մեզ մի նոր ուղի:
Սլանում է ավտոն առաջ`
Թողած վտանգն այդ ահալի,
Տագնապներն ու դավերն անսանձ՝
Սահմանային ուղեկալի։
17.02.2021 թ. (ժ. 13:54)
Լաչինի միջանցք
===ԱՆԹԱՐԹ ՀԱՅԱՑՔՈՎ...===
:::::''Եղբորս՝ Անդրանիկ Գրիգորյանին,''
:::::''Որդուս՝ Անդրանիկ Գրիգորյանին...''
Անթարթ հայացքով նայում են իրար,
Մեկը՝ նկարից,
Մեկը՝ նկարին,
Երկուսն էլ եկած նույն պատերազմից՝
Երեսուն տարվա հեռավորությամբ։
Երկուսն էլ սակայն անունով են նույն,
Նույն ազգանունը երկուսն էլ ունեն։
Այդ պատմությունը երկար է, բայց ո՛չ
Ապրած օրերի թվերի հանգույն,
Ո՛չ տարիների քանակով անշուշտ,
Այլ ճակատագրով,
Հերոսական նո՜ւյն կենսագրությամբ։
Նման են իրար՝
Զինվորյալի նո՜ւյն վարքով ու բարքով,
Եվ նո՜ւյն տքնությամբ։
Մե՛կ ճակատագիր
Ու մե՜կ երազանք`
Բզկտված երկրի տեսլակա՜ն փրկված...
...Գերեզմանին էր տեսության եկել
Զոհված հորեղբոր։
Իսկ սպասումը՝ անհանգիստ հուշում՝
Չուշանա՛,
Գնա՛...
...Առջևում՝ դեռ նո'ր մարտեր սպասվող։
27.05.2022 թ. (ժ. 00:57)
Ստեփանակերտ
===ԽԱՌՆՎԵԼ ԵՆ...===
Խառնվել են այնպես իրար՝
Հարցեր, պատասխաններ,
Ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալ,
Չգիտես՝ ինչ անել:
Մենք անիվը մեր պատմության
Անվերջ ետ ենք տալիս,
Ե՛վ դոփում ենք անվերջ տեղում,
Ե՛վ խելքի չենք գալիս:
25.02.2022 թ.
23.03.2022 թ.
Ստեփանակերտ
===ՀՊԱՐՏ ԵՄ...===
:::::''Հայասեր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հիշատակին''
Հպարտ եմ, որ
Չեմ երկնչել,
Չեմ խոնարհվել
Ոսոխի դեմ:
Խոնարհվել եմ
Ես մայր հողի՛ն՝
Իմ ընկնելու
Պահի՜ն միայն:
29.10.2021 թ.
Ստեփանակերտ
===ԴԱՐՁԱՆՔ ՄԵՆՔ ՆԱԽԿԻՆ...===
Դարձանք մենք նախկին, նույն Ղարաբաղը՝
Առանց մեր նախկին ինքնավարության,
Բայց պինդ ենք՝ ինչպես Քիրսն ու Մռավը,
Պատրաստ ենք կրկին մենք նոր փորձության:
Գիտենք ցավի չափն ու նրա դեղը,
Պատրաստ ենք կրկին հնար գտնելու,
Մենք գիտենք ժամը, մենք գիտենք տեղը՝
Մեր պատմությունը թուրքից փրկելու:
14.12.2021 թ. (ժ. 00:30)
Երևան, Շենգավիթ
===ԾՈՒՂԱԿ===
...Ու թշնամին սողաց առաջ։
Լեռներն իրար նեղ արեցին
Եվ ոսոխին... տեղ արեցին։
Ու բացեցին երախն իրենց՝
Անդնդախոր ձորերը մեր,
Որ խոր խորվի ոսոխը նեռ։
08.10.2021 թ. (ժ. 0.21)
Ստեփանակերտ
===ԻՍԿ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ...===
Իսկ այս պատերազմում
Վնաս ունեցել ենք,-
Մեր խիղճը... կորել է:
Գտնողին խոստանա՞նք
Դրամական պարգև,
Թե՞...
Ավելի լավ է՝
Կյանք երաշխավորենք,
Երբ... երաշխավոր չենք
Նույնիսկ ինքնե՜րս մեզ:
21.04.2022 թ. (ժ. 0.50)
Ստեփանակերտ
===ԻՍԿ ԵՍ ՊԱՐՏՎԱԾ ԷԻ...===
Իսկ ես պարտված էի:
Ես ստիպվա՛ծ էի
Հանդուրժել քեզպեսին,
Թեև չէիր հասնի
Նույնիսկ դու իմ կեսին:
Ու ես,
Տապալվածս,
Հանձնվեցի գերի:
Հանձնվեցի՝
Հաստատ համոզմունքով,
Վճռով՝
Ինչ էլ լինի՝
Կրկի՛ն
Կանգնել ոտքի:
21.04.2022 թ. (ժ. 1.01)
Ստեփանակերտ
===ՄԻԱՅՆ՝ ԱՌԱ՛Ջ ՆԱՅԵԼ...===
Միայն՝ առա՛ջ նայել,
Միայն՝ առա՛ջ գնալ,
Ետ չնայե՛լ երբեք,
Ետ չմնա՛լ....
Ինչ եղել է՝ եղավ,
Ինչ կլինի՝ կգա:
31.01.2022 թ. (ժ. 14:40)
Ստեփանակերտ
=ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ=
===ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ===
Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին,
Դուք, որ լքել եք մայթեզրի թեղին,
Ընկած եք հիմա ասֆալտի վրա,
Ապրում է ձեր մեջ կարոտը նրա:
Մայթեզրի թեղին մենակ է, լքված,
Սիրտը լցված է, իսկ աչքերը՝ թաց,
Թեղին մայթեզրին թախծում է տեղին,
Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին:
===ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԳՆԱՍ ԲԱՐՈՎ ԱՍԵԼ ===
:::::'''Նմանություն'''
:::::::''Ես ցանկանում եմ քեզ''
:::::::''Մնաս բարով ասել...''
::::::::::''Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ''
Դու գնում ես հեռու, անհայտ երկիր, օտար,
Ես մնում եմ մենակ, այստեղ, հեռու քեզնից,
Եվ քանի որ, անշուշտ, մենք սիրում ենք իրար,
Ու քանի որ, գուցե, դեռ սիրում ես դու ինձ`
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել:
Քեզ հետ կյանքի երկար ճամփա եմ ես անցել,
Երեսուն և ինն երկար ու ձիգ տարի,
Երեսուն և ինն ամառ, աշուն, ձմեռ,
Ու` որ թանկ է ամեն քայլն այդ ճանապարհի,
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել։
Գնա: Եթե հանկարծ որոշես ետ դառնալ,
Ես պատրաստ եմ էլի քեզ հետ երկար քայլել,
Էլի նույնքան աշուն, ձմեռ, գարուն, ամառ
Դիմավորել քեզ հետ, քեզ հետ՝ ճանապարհել,
Ես ցանկանում եմ քեզ
Գա՜լդ բարի ասել:
13.06.2022 թ. (ժ. 18:25)
Ստեփանակերտ
===ՊԱՐԶԱՊԵՍ՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ===
Ես կուզեի,
Որ միայն դո՛ւ
Իմ հայացքում մոլորվեիր:
Ես կուզեի,
Որ միայն դո՛ւ
Իմ գրկի մեջ խորովվեիր:
Ի՛մ շուրթերը
Մեղմ հպվեին քո շուրթերին։
Ի՛մ ձեռքերը
Պարանոցը քո գրկեին:
Իմ երազը սկսվե՛ր
Ու վերջ չունենա՛ր,
Քո երազը գրկած՝ գնա՛ր,
Գնա՛ր,
Գնա՜ր...
===Ե՛Վ «ՎԵՃԻ ԸՆԿԵՐ» ԵՂԱՆՔ...===
::::''Այսպես ապրե՜լ ենք,
::::''Այսպես ապրո՜ւմ ենք,
::::''Այսպես կապրե՜նք...
Ե՛վ «վեճի ընկեր» եղանք,
::և՛ սիրո վայելքն ապրեցինք,
Հանդիպման առաջին պահից
::իրարով այնպե՜ս տարվեցինք,
Ուշքի գալ մինչև հիմա՝
::այդպես էլ չկարողացանք,
Ո՛չ ուրիշ ծաղիկ տեսանք,
::ո՛չ էլ մեր շուրջը նայեցինք,
Չտարան մեզ այլ աչքեր,
::իրարո՜վ մեր կյանքն ապրեցինք։
===ԴՈՒ ՆԱՅԵՑԻ՛Ր...===
Դու նայեցի՛ր աչքերիս մեջ,
Ու՝ անցար։
Ցավ,
Տխրություն՝
Աչքերիս մեջ,
Ու՝ անցար։
Հուզում,
Թախիծ,
Տանջանք,
Զղջում,
Ու՝ անցար։
Լուռ էր կարոտն աչքերիս մեջ,
Ու... անցար:
===ԱՉՔԵՐԴ ՏԱՆՈՒՄ ԵՆ...===
Աչքերդ տանում են՝
Չգիտեմ՝
Թե ուր...
Գլխիկոր գնում եմ՝
Չգիտեմ՝
Թե ուր...
Անդա՞րձ է իմ ուղին,
Անհո՞ւյս է,
Տխո՞ւր...
Կհասնե՞մ՝
Չգիտեմ,
Գնում եմ,
Բայց՝ ո՞ւր:
01.10.2014 թ.
Ստեփանակերտ
===ՍԱ ՀՈՒԼԻ՞Ս Է...===
Սա հուլի՞ս է,
Թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝
Անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք՝
Մի շոգ օգոստոսի՛ հույս ունեինք,
Ախր
Աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:
18.07.2015 թ.
Գորիս
===ԴՐՍՈՒՄ...===
Դրսում՝
Արև կիզիչ,
Ներսում՝
Հով է մի քիչ,
Ամառն է մեզ այրում,
Սակայն՝
Ոչի՜նչ,
Ոչի՜նչ։
14.08.2019 թ.
Ստեփանակերտ
===ԶՂՋՈՒՄ ՈՒ ԹԱԽԻԾ===
::''Տխուր այս տողերը
::''Մարիամիկիս՝ սիրով:
::''Ես այդ օրը միշտ էլ
::''Հիշելու եմ ցավով...
Տխրության թելը կախվել է օդից
Ու քամի չկա՝ մի քիչ օրորի,
Կոկորդս սեղմել զղջում ու թախիծ՝
Ուզում է նորից խիղճս տրորի:
Գարուն է, սակայն աշնան շունչը պաղ
Ամեն ինչ իրար խառնել է ուզում,
Ալեկոծելով մեր կյանքը խաղաղ՝
Բերում է կրկին տվայտանք, հուզում:
Ինչ պա՜ղ է կյանքը, ապրելն՝ անիմաստ,
Երբ սայթաքում ու ընկնում ես նորեն,
Վեր կենալն արդեն ունի՞ էլ իմաստ՝
Ուզում ես մնալ պառկած ու... մեռնել:
...Ես այնքա՜ն զգույշ փորձեցի լինել,
Սակայն սատանան խառնվեց նորից,
Աստված իմ, ո՞ւր ես, դժվա՞ր էր փրկել
Ինձ սատանայի քմահաճույքից:
19.04.2012 թ.
Ստեփանակերտ
===ՀԵՌՈՒ ՏԱՄԲՈՎՈՒՄ...===
Հեռու Տամբովում մի ընկեր ունեմ՝
Երեսուն տարի չենք տեսել իրար,
Կապված էինք մենք եղբոր պես իրավ,
Երեսուն տարի հանգիստ քուն չունեմ:
Նա է՞լ է արդյոք մտատանջ ինձ պես,
Թե՞ գիշերները հանգիստ է քնում,
Եվ ի՞նչ երազ է գիշերը տեսնում,
Ինչպե՞ս է քնում, արթնանում՝ ինչպե՞ս:
Մտածում եմ իմ ընկերոջ մասին՝
Ինչպե՞ս է ապրում հեռու Տամբովում,
Եվ ի՞նչ զեփյուռ է նրան օրորում՝
Առանց Քերթ գյուղի լուսաբացների:
...Մի ընկեր ունեմ Տամբովում հեռու,
Մի՞թե... էլ նրան չեմ հանդիպելու:
02.09.2019 թ.
Ստեփանակերտ
===ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ՔՈ ՈԳՈՒՆ...===
:::::''Վիտյա ՅԱՐԱՄԻՇՅԱՆԻՆ''
Ամրություն քո ոգուն՝
Պողպատից էլ պինդ,
Կտեսնես էլի դու
Ջերմություն ու խինդ:
Բայց մորդ կարոտից
Կմաշվես էլի...
...Մայրիկդ հոգուդ մեջ
Միշտ ողջ կլինի:
18.01.2020 թ. (ժ. 14:59)
Ստեփանակերտ
===ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ...===
:::::''Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԻՆ''
Ես հասկանում եմ մրմունջդ, գիտեմ,
Ինչ էլ որ ասեն՝ ցավը չի մեղմվի։
Կթեթևանա, գուցեև՝ մի քիչ,
Սակայն մինչև վերջ քեզ հետ կլինի:
Իսկ այն, ինչ հիմա քո ուսին է՝ տա՛ր,
Դո՛ւ պիտի մնաս քո վշտի գերին...
02.05.2017 թ. (ժ. 01:10)
Ստեփանակերտ
===ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ===
Երեկոն իջավ
Քաղաքի վրա,
Անաղմուկ՝ ինչպես
Հայացքը նրա:
Իսկ նա կանգնած է
Դեռ պատվանդանին,
Հայացքը՝ հեռու՝
Լուրթ տափաստանին:
06.06.2015 թ.
Ստեփանակերտ
===ՄԻ՝ ԻՆՉ ՈՐ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՌԻԹՈՎ===
Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Իսկ առավել ևս՝ նրանց,
Ովքեր այնպես են հմտացել
Մոռանալում,
Որ շատ հաճախ
Մտաբերել են ալարում
Նույնիսկ իրենց պաշտամունքը,
Ինչ է՝ թե այն հիշեցներ պիտի իրենց
Ուրացա՛ծը...
Չեմ նախանձում նաև նրա՛նց,
Ովքեր այդպես հմտանա՛լ են
Փորձում անվերջ:
Իսկ ես
Ոչինչ մոռանալ
Չեմ կարողանում...
...Դու էլ ինձ ես
Մեղադրում հաճախ այնպե՜ս,
Իբր... ես է՛լ եմ մոռանում:
Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց...
...Է՛հ, քա՜վ լիցի,
Նախանձելու էլ բա՛ն լիներ:
===ՈՒ ԻՆՁ ՉԱՍԱՑԻՐ...===
...Ու ինձ չասացիր այլևս ոչինչ:
Հայացքդ պաղեց,
Ժպիտդ կորավ:
Տխրությունդ լուռ պատեց նաև ինձ՝
Կյանքն այս ի՜նչ դառավ...
Ուզում եմ տեսնել ժպիտդ նորից՝
Չեմ կարողանում,
Պատկերդ է անգո
Աչքերիս խորքում տխուր խորանում:
Աստվածամոր հետ ու նրա կողքին՝
Պատկերդ է փայլում
Աստծո խորանում:
Ուզում եմ լսել շշո՜ւնջդ՝
Նորից
Չե՜մ կարողանում...
01.06.2012 թ.
Ստեփանակերտ
===ՄԻԱՅՆ՝ ՄԻ ԺՊԻՏ===
Կուզեի ժպտալ,
Եվ կուզեի, որ պատասխանեիր
Մեն-մի ժպիտով։
Մի՛միայն, այո՛:
Եվ հո՛ւյս ճառագեր մեր ժպիտներից,
Շատանար բարի՛ն,
Լո¯ւյսը շատանար
Սրտերում մարդկանց,
Բարություն տպվեր ժպիտների մեջ՝
Ծերերի՛,
Մանկա՛նց:
Ժպի՛տ ճառագեր անգամ սառույցից,
Ու սառը մարդկանց
Հայացքի՛ց տրտունջ...
Կուզեի՞ր արդյոք
Նվեր ստանալ գոնե մի ժպի՜տ։
Թե՞ տխրությունս չի գտնում իրեն,
Թե՞ տխրությունս առաջվա նման
Ուզում է զարկել իրեն պատեպա՛տ:
(Անհասկանալի երևույթներ են
Մեր սրտում,
Մեր շուրջ)...
Կուզեի ժպի՛տ պարգևել միայն:
Թո՛ղ նույնիսկ դու ինձ
Չտեսնեիր է՛լ,
Չհասկանայի՜ր...
...Այստեղ ես թեև,
Բայց դեռ... չես խոսում:
Չես էլ խոսելո՞ւ...
Ո՞վ է աշխարհում քո չափ... լռակյա՛ց:
===ԱՆՎԵՐՆԱԳԻՐ===
...Իմաստը չեմ հասկանում:
Խեժն ինչո՞ւ է թոքերիդ
Նիկոտինն իր բաժանում:
Գալարվում է ծուխը վեր՝
Անիմաստ ու անտարբեր,
Նայում եմ՝ պարզ է դառնում։
Որ ծուխն ու դու իրարից
Անբաժան եք իսկապես՝
Մտածում եմ ինքս ինձ
Ու... դարձյալ չեմ հասկանում:
13.12.2016 թ.
Դպրաբակ
===ՁՅՈՒՆ - ԾԱՂԻԿԸ===
Ձյունն ու գարունն իրար դեմ են,
Համարյա թե՝ թշնամի,
Բայց միացան մի ծաղկի մեջ՝
Դարձան քնքուշ ձնծաղիկ:
Ձմեռն ինչքան կոպիտ, դաժան՝
Ջուր է՝ գարնան աչքերում,
Բարի լուրը հաղթած գարնան՝
Ձնծաղիկն է միշտ բերում:
===«ԹԱՔՆՎԱԾ ՏԱՂԱՆԴ 2»-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ===
:::::::::::''2014-ին''
Նորի՛ց հանդես,
Էլի՛ մրցույթ։
Ամեն մեկը
Տաղա՛նդն է իր դնում ի ցույց:
Բայց Ռուզանը զարկում այնպես՝
Ծա՜փ է տալիս,
Որ մարդկանց մոտ
Ո՛չ թե միայն հիացք, զարմանք,
Նախանձ է՛լ է ի հայտ գալիս:
Ու, իբր թե, զարմանում են,
Տարակուսում,
Որ... մի ձեռքը ծափ է տալիս:
Մյուս ձեռքն էլ:
- Այդ ինչպե՜ս է դասականին
Փորձում հերքել:
Ախր ինչպե՞ս կարելի է...
Իրականում՝ նախանձում են:
Ու փորձում են՝ դահլիճը ողջ,
Ժյուրին,
Բոլորն՝ մի մարդու պես:
Չի՞ ստացվում...
- Փորձենք՝ նորի՛ց, վերստի՛ն, դարձյա՛լ,
Կրկի՛ն փորձենք ձևով մի այլ,
Ո՞նց է իր մի ձեռքը այդպես
Ծափահարում՝
Համը... հանում,
Մեր մտքերը թափահարում։
Իսկ մե՞նք,
Մի՞թե,
Այդքան չկա՞նք:
Ինչո՞ւ մենք չենք կարողանում:
- Տաղա՜նդ է պետք:
- Տաղանդ չունե՞նք:
- Թաքնվա՜ծ տաղանդ,
Վերոտրյալ:
09.04.2021 թ. (ժ. 18:53)
Երևան, Մալաթիա-Սեբաստիա
===ԽՐԱԽՃԱՆՔ===
Անծանոթ ենք մենք իրար,
ան ծանոթ,
բայց ուզում եմ լինենք մոտ,
ու` շա՜տ:
Գուցե խոսենք` հասկանանք,
ես ներկա՞ եմ,
թե՞ բացակա,
գուցե՝ այո,
գուցե՝ ոչ:
Ներկա լինել` անպայման,
և՛ կարող եմ,
և՛ պարտավոր,
և` ո՜չ:
Բայց՝
ո՞վ եմ ես,
ով եմ ե՞ս,
ով ե՞մ ես`
չգիտե՜ս`
տղա՞,
հետո՞:
Հետո՞ ինչ,
հետո՝ ի՞նչ,
ո՛չ այլ ինչ,
քան` ոչի՜նչ։
Մի քիչ` լա՜վ,
մի քիչ` վա՜տ,
մի քիչ՝ քի՜չ,
մի քիչ` շա՜տ:
Իսկ դո՞ւ` աղջի՞կ,
երևի՞,
երևի՜...
Քո ժպիտը կարևի,
երևի՝,
դու ոչինչ էլ չես ասի,
երևի՛,
դու ոչինչ էլ չես ուզի,
երևի՜։
Բայց ուզում եմ,
որ ժպիտդ
վերածվի ջերմ արևի`
տաքանա՛մ,
տաքանա՜նք...
Դու չես ասի ոչ մի բան,
չե՛ս ասի,
դու չես ուզի ո՛չ մի բան,
չե՛ս ուզի,
իսկ` ե՞ս...
Եսի՞մ...
01.05.2022 թ. (ժ. 22:57)
Ստեփանակերտ
===ԲԱՌԱԽԱՂ-4===
Քնքշագին Աստղիկին,
Դեռ՝
Ո՛չ կին Աստղիկին,
Կուզեի
Տեսնել
Կի՜ն,
Աստղիկին՝
Աստղի՛ կին:
===ԲԱՌԱԽԱՂ-5===
Ասում են՝
Անո՛ւշն ես դու,
Չգիտեմ՝
Անո՞ւշն ես դու,
Քանի դեռ
Չեն համտեսել՝
Ի՞նչ գիտեն՝
Անո՜ւշն ես դու:
===ԽՐՏՎԻԼԱԿԸ===
Մի կողմից՝ ճերմակ,
Մի կողմից՝ սև է,
Դրսից՝ հրեշտակ,
Իսկ ներսից դև է:
Ասում են՝ խելոք,
Բայց խելառ-խև է,
Կարծես թե՝ շիտակ՝
Անկուռ-անձև է:
02.02.2022 թ. (ժ. 14:37)
Ստեփանակերտ
===ԱՆՑՅԱԼ Է ԱՐԴԵՆ...===
Անցյալ է արդեն
Թուղթը, գրիչը,
Օգնության հասած
Ձայնագրիչը...
...Համակարգիչն է
Մտքիս ցրիչը:
02.02.2022 թ. (ժ. 18:18)
Ստեփանակերտ
===ՄԱՂԹԱՆՔ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ===
:::::::''Քաղցրիկիս՝ Ելենային''
Այսօր տոն է քեզ համար,
Օր ծննդյան,
Մաղթում եմ քեզ նոր գարուն՝
Պերճ ու չքնաղ:
Տարին տարուն գումարվի
Ու դառնա կյանք,
Երանությամբ ապրիր միշտ,
Քեզ՝ երգ, հրճվանք...
18.10.2019
Ստեփանակերտ
===ԳՐԻՉԸ ՁԵՌՔՆ Է ԱՌՆՈՒՄ...===
Գրիչը ձեռքն է առնում
Ու հակվում է սեղանին,
Թղթին գծեր է տանում
Չարաճճի մեր Անին:
- Ա՛պա*, գրել եմ, նայի,
Ա՛պա, հապա կարդա՝ տես...
- Ապան մատա՜ղդ լինի,
Ինչ լավ բալի՜կ ունեմ ես...
:* Ապա` պապիկ (Արցախի բարբառով)։
===ՍԵԳՈՒԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ===
Մի մեքենա ու չորս ակ՝
Իսկույն հասանք Դպրաբակ:
...Բայց քանի որ մեքենան
Գլորվելով էր գնում՝
Էլ ակերն ի՞նչ է անում:
13.12.2016 թ.
Դպրաբակ
===ՄԵՆՔ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ ԵՆՔ===
Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Կուզեի լիներ կայծակի՛ նման՝
Ամպրոպ-որոտո՛վ,
Ծովի խորությա՛մբ,
Երկնի պարզությա՛մբ,
Մաքրությա՜մբ լույսի:
Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Թող այնպես լիներ,
Որ չկրկնվեր ուրիշ ո՛չ մի տեղ
Ու ո՛չ մեկի հետ...
...Մեր հանդիպումը գուցե չլինի՝
Հենց ա՛յն պատճառով,
Որ չդարձնե՜մ քեզ էլ մեղավոր:
===ԱՅՍ ՏԱՆԸ===
::''(Ո՛չ ամենևին՝ անձնական տողեր)''
Այս տանը մի օր՝ մանկան խաղ ու ճիչ,
Ու չկա արդեն այլևս ոչինչ:
Բոլորս այնպե¯ս դարձել եսասեր,
Որ մոգոնում ենք իրար դեմ մեղքեր:
Չենք փորձում մի քիչ իրար հանդուրժել,
Ուզում ենք իրար երևալ ուժեղ:
Ընկեր ենք դարձել դառը կրքերի,
Մեր մեղկ մեղքերին գերի ենք, գերի:
Չենք հարգում իրար՝ գոնե ներեինք,
Այս տան պատիվը գուցե փրկեինք:
...Այս տանը հիմա աղմուկ է ու վեճ,
Կլինի՞ մի օր վեճերին այս՝ վերջ:
===ԽՈՍՈՒՄ ԵՍ ԱՅՆՊԵՍ ԹԵԹԵՎ...===
Խոսում ես այնպես թեթև՝
::կարծես քեզ վաղուց գիտեի,
Ընտրված բառերդ հատ-հատ,
::հստակ են, անշեղ, անթերի,
Զրնգուն՝ ասես լինի
::արձագանքն հոգուս խորքերի,
Միայն թե ուժ լինեն միշտ,
::միայն թե չմնան գերի:
10.02.2022 թ.
Երևան-Ստեփանակերտ
===ԳՆԱՑԻՐ...===
Գնացիր։ Ես գիտեի՝
::հրաժեշտ ինձ չէիր տալու,
Գալո՞ւ ես։ Իսկ ես գիտե՞մ,
::թե մեկ էլ երբ ես ետ գալու,
Սպասե՞մ։ Երկար է շատ,
::վայրկյանը՝ մոտ հարյուր տարու,
Կսպասե՞մ այդքան երկար,
::չգիտեմ՝ երբ եմ գնալու։
23.04.2022 թ. (ժ. 12:39)
Ստեփանակերտ
===ՉԵՄ ՁԳՏԵԼ...===
Չեմ ձգտել, կյանքում երբեք
::չեմ ընկնել փառքի ետևից,
Երեսին չեմ ասել թե՝
::չեմ ասել երբեք ետևից,
Իմ գործն եմ առաջ տարել՝
::տքնել՝ օր օրի ետևից,
Առջևում չեմ եղել թե՝
::չեմ քայլել շարքի ետևից:
01.08.2021 թ. (ժ. 13:22)
Ստեփանակերտ-Մարտակերտ
===ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ===
...Իսկ կյանքս համակ կյանքուկռիվ էր,
Պայքար էր՝ հանուն ճշմարտության,
Բայց ճշմարտությունն այնպե՜ս խռիվ էր,
Որ դժվար պարզես ինչ որ մի բան...
Իմ կողքով անցան «հաստափորները»,
Մրցանակները ամեն կարգի,
Որ տպում էին իմ ընկերները,
Ստանում հարկի ու անհարկի:
Իմ գրածները, բացարձակապես,
(Խոստովանում եմ՝ «թույլ եմ գրում»,
Ճոռոմաբանել չեմ սիրում ձեզ պես),
Անտիպ պահում եմ գզրոցներում:
Լավ է՝ անտիպ, քան՝ միևնույն շարքում
Ինքնահռչակված «հանճարներիդ»,
Գերադասում եմ քար լինել հիմքում,
Քան՝ ավելորդ սյուն՝ տաճարներիդ:
...Երբ սուտ խոսելիս չես կարմրում դու՝
Միամիտ-անմեղ փոքրիկի պես,
Նշանակում է՝ ճիշտ չես ապրում, ու,
Ճիշտ խորհուրդներ չեն տվել միշտ քեզ...
...Եվ կյանքս համակ կյանքուկռի՛վ էր,
Պայքար էր՝ հանուն արդարությա՛ն,
Բայց արդարությունն այնպե՜ս խռիվ էր,
Բայց... արդարություն վայ թե՝ չկա՛ր...
===ԱՊՐԵՆՔ ՍԻՐՈՎ===
::''Որպես վերջաբան''
Ապրում ենք մենք
Մեր հորինած
Երազների երկրում,
Ու երկիրն այդ
Ապրում են մեր
Քնքո՜ւշ-մաքուր երգում:
Երազները
Թող իրական դառնան,
Շոշափելի,
Երկիր ու հող,
Քար ու ծաղիկ՝
Կյանքո՜վ լեցուն լինի:
Երջանկություն
Մեզ բոլորիս՝
Անափ ու անսահման,
Ինչ էլ լինի՝
Կյանքում ապրենք
Միշտ հմա՜յքը գարնան:
ifmfxa41tky4zgvduxc91l5gmx7qrvr
345706
345705
2022-07-19T21:18:53Z
Անունով խմբագիր
4841
/* ԱՅՍ ՏԱՆԸ */
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=''ՄԻ ԱՆՈՒՆ ԷԻ ՍԵՐՏԵԼ ԴԵՌ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ''
Բանաստեղծություններ
(անտիպ)
2022 թ.
|section =
|previous =
|next =
|notes = Աղբյուր՝ անտիպ։
|author =Արիս Արսենի}}
{{TOCright}}
'''ԵՐԴՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ'''
'''''Չեմ ապրի,
'''''Եթե հանկարծ պակասի
'''''Բանաստեղծության
'''''Անկեղծությո՛ւնը:
'''''Թող մարդիկ իրար որպիսությունը
'''''Բանաստեղծության
'''''Ողջագուրանքո՛վ
'''''Զգան,
'''''Հասկանան:
=ԱՇԽԱՐՀԸ` ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ...=
===ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՀԱՅԱՍՏԱ՜Ն...===
Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից
և այն անընդհատ
կրկնում էի մտքիս մեջ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Մտքիս մեջ՝
որ թշնամին չլսի
ու չիմանա այդ երկրի տեղը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Բայց թշնամին գտավ ի՛նձ
ու կտրեց լեզո՛ւս,
որ երբեք չարտաբերեմ այդ անունը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
Եվ թշնամին այդպես էլ չիմացավ,
որ անունն այդ
ո՛չ թե լեզվիս վրա էր,
այլ... սրտիս մեջ ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:
22.07.2021 թ. (ժ. 2:54)
Երևան, Մալաթիա-Սեբաստիա
===ՓՐԿԵՆՔ ՊԱՏԻՎՆ ԱԶԳԻ ՀԱՅԿՅԱՆ===
Մենք ծնկա՛ծ ենք, իմ ժողովուրդ,
Ընկա՛ծ ենք մենք, բայց ո՛չ գերի:
Բիբերի մեջ քո նահատակ
Որդոց մարած աչուկների՝
Տեսնում եմ ես երկո՛ւնք մի նոր,
Այդ ծնունդն է քո՝ նորովի,
Ելնե՛ս պիտի դյուցազնական
Հաղթ կազմվածքո՛վ քո կորովի:
Բելը նորի՛ց կանգնեց քո դեմ,
Հավաքիր քեզ, ոտքի՛ ելիր,
Կանգնե՛ս պիտի դեմ-հանդիման,
Հաղթե՛ս պիտի Բելին էլի:
Ելնե՛ս պիտի հանց Տիգրան Մեծ,
Ինչպես Վարդան Մամիկոնյան,
Որ հավաքես փշրանք-փշրանք
Կորսված պատի՛վն ազգի Հայկյան:
13.01.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ԳՅՈՒՂՈՒՄ===
Գյուղում խոտհնձի օրեր են եռուն,
Իսկ ես բռնել եմ օրերի հեռուն:
Գյուղից կարոտ ու ցավ է մնացել,
Ի ցիվ, թե գյուղից դեռ... չեմ կշտացել:
Գյուղը իմ խիղճն է, իմ օրը բեղուն,
Քաղաքը՝ կաթսա՝ կաս-կարմիր զեռուն:
05.06.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ՄԵՐ ԱՅԳՈՒՄ===
Մեր այգում այս գարնանն էլ՝
Ամեն տարվա պես,
Կրկին այնպե՜ս են բացվել
Մանուշակներն հեզ:
Ասես ոչինչ չի եղել՝
Կռիվ ու ավեր,
Ասես՝ չեն էլ զոհվել մեր
Տղերքը ջահել:
...Բնությունն իր գործին է,
Չի հապաղելու,
Իսկ աշխարհն իր ընթացքը
Շա՜տ է շեղելու:
07.05.2021 թ. (ժ. 3:43)
Ստեփանակերտ
===ՆՈՐԻՑ՝ ՄԱՐՏԻ 1...===
::::''Վաղը մարտի 1-ն է՝
::::''նորի՞ց են սպառնում... «Մարտի 1»-ով:
::::''Նոր դա՞վ՝ Ն.Փ.-ից:
Նորից՝ մարտի 1:
Նորի՞ց՝ «Մարտի 1»:
Նորից ու կրկի՞ն:
Կրկի՞ն:
Վերստի՞ն:
Կուզեի նայե՛լ նրա աչքերին:
Գայլա՜յին:
Դեղի՜ն:
«Թողություն տուր, Տե՛ր,
Ծանըր Խավարին»...
28.02.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ՄԱՔՈՒՐ ԵՐԵՍՈՎ===
Աշխարհը` ուղտի ականջում քնած՝
Աշխարհը քնած` այդպես էլ մնաց:
Թուրքը երեսը նրա կեղտոտեց,
Կեղտոտ քամակն էլ պաչե՛լ ստիպեց:
Կեղտոտ քամակը չուզեցի՞ր պաչել՝
Շունն ինքն էր, բայց քե՛զ ստիպեց հաչել:
Աշխարհ, ուշքի՛ եկ, մի՛ մնա քնած,
Բացի՛ր աչքերիդ կոպերը հոգնած:
Մաքուր երեսո՛վ մարդամեջ գնա,
Մի՛ թող՝ ծաղրի քեզ թուրքը անլվա:
24.03.2021 թ. (ժ. 3:14)
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր
===ԻՆՉՈ՞՜Ւ...===
Այնքա՜ն ետ նայեցինք,
Որ...
Վերադարձանք
Անցյալ:
Ո՞ւր է այն ուժը,
Որ միշտ
Առաջ էր մղում մեզ:
Որտե՞ղ մոռացանք այն:
06.09.2021 թ. (ժ. 21:25)
Ստեփանակերտ
===ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՍ...===
Չե՛մ կարող հանգիստ, անվրդով մնալ,
Ո՛չ ձևացնել,
Ոչ էլ ձևանա՜լ:
Հանգստությունս այնպես է կորել,
Ասես՝ չի՛ եղել:
Անտարբեր մնա՞լ,
Եվ կամ՝ ձևանա՞լ:
Ո՛չ,
Հանգիստ քնել ևս չեմ կարող,
Եվ ոչ էլ` հանգիստ քնից արթնանալ:
Չեմ կարող արդեն հանգիստ ձևանալ՝
Հանգստությունս կորել է անդա՛րձ:
Հանգստությունս դավաճանել է՝
Չեմ կարող փնտրել,
Չեմ կարող գտնել:
Քեզ անարգանքի
Սյունին գամելու համար եմ փնտրում,
Դավաճանությո՜ւն:
Փնտրում... չե՜մ գտնում:
...Չե՛մ կարող... մնալ,
Չե՛մ կարող... գնալ:
25.03.2021 թ. (ժ. 1:45),
06.09.2021 թ. (ժ. 22:50)
Երևան - Ստեփանակերտ
===ՆՈՐ ՏԱՐԻ===
Ամեն ինչ իր հերթը
Եվ հերթականությունն ունի:
Նույնիսկ տարիներն են հերթով գալիս
Ու հերթականությամբ անցնում:
Այ, օրինակ, 2020-ին փոխարինեց 2021-ը,
Իսկ 2021-ին,
Հենց այսօր,
Փոխարինելու եկավ 2022-ը:
Բայց, այնուամենայնիվ,
Անփոփոխ մնաց
2020-ի աշնանային ցավը:
Եվ արդյո՞ք
Ամեն ինչ է
Ենթակա փոփոխման:
Բայց, եթե կարելի է,
Մի՛ փոխեք գոնե կողմնորոշիչները,
Որ հանկարծ չկորցնենք
Տե՛ղը հայրենիքի:
01.01.2022 թ. (ժ. 14:35)
Ստեփանակերտ
===ԱՐՑԱԽ===
Քեզ նորից դրին նժարի վրա,
Քեզ նորից առան,
Նորից ծախեցին։
Ու թեև դեռ ողջ՝
Նորից թաղեցին։
Բայց դու մնացիր,
Ապրեցիր,
Քանզի
Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։
Ու քո թշնամին ինչքան վայրենի՝
Դու այնքան պիտի մնաս կյանքային։
Դու ապրես պիտի,
Մաքառես պիտի,
Արարես պիտի՝
Ինչ էլ որ լինի։
04.04.2022 թ. (ժ. 12։15),
14.04.2022 թ. (ժ. 17։04)
Ստեփանակերտ
===ԲՆԱՆԿԱՐ===
Նկարչության տետրիս
հաջորդ ազատ էջում
ես կարմիրով արև եմ նկարում,
կանաչով՝ կանաչ ծածկույթ,
դեղինով՝
ցորյան արտերի հասուն ծփանք,
կապույտով՝ երկինք
ու մանուշակի կապույտ աչիկներ:
Նաև
մոխրագույն եմ խառնում նկարածիս:
Մոխրագույնով նկարում եմ
մթնած մի ամպիկ՝
անձրևախառն երկնքի
հեռու մի անկյունում,
սևով՝ գիշեր,
բայց անպայման
աստղազարդ եմ նկարում
գիշերվա երկինքը,
որ չանձրևի հանկարծ
և առավոտյան
ակամա չհանդիպեմ
լացած աչիկներով ծաղիկների:
...Դու քնած ես
այնպես հանգիստ ու անխռով,
որ չեմ ուզում լուսաբացը շտապի
և առավոտյան ակամա չտեսնես
ծաղիկների աչիկները լացած:
15.03.2022 թ. (ժ. 1:24)
Ստեփանակերտ
===ՇՈՒՇԻ===
Շուշին նորից մնաց գերի:
Մեր մտքի մեջ,
Մեր աչքերի՝
Պատկերն է հար պահպանվելու
Ղազանչեցոց եկեղեցու:
Բավ է՝ ինչքան հույսս աղեմ,
Շուշի,
Հայո'ց Երուսաղեմ,
Դու հար պիտի լինես մեզ հետ,
Հայոցն էիր՝
Հա՜յ ես հավետ:
06.01.2022,
09.03.2022
Ստեփանակերտ
===ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ===
Տաք գոլորշին հողից ելնում
Խառնվում է խիտ մառախուղին,
Գորշ-սպիտակ զանգված դառնում՝
Մթնաժոռում է խճուղին:
Մեկ էլ հանկարծ փայլն արևի
Ճեղքում շերտը մառախուղի՝
Բացում է մեր ճանապարհը՝
Ցույց տալով մեզ մի նոր ուղի:
Սլանում է ավտոն առաջ`
Թողած վտանգն այդ ահալի,
Տագնապներն ու դավերն անսանձ՝
Սահմանային ուղեկալի։
17.02.2021 թ. (ժ. 13:54)
Լաչինի միջանցք
===ԱՆԹԱՐԹ ՀԱՅԱՑՔՈՎ...===
:::::''Եղբորս՝ Անդրանիկ Գրիգորյանին,''
:::::''Որդուս՝ Անդրանիկ Գրիգորյանին...''
Անթարթ հայացքով նայում են իրար,
Մեկը՝ նկարից,
Մեկը՝ նկարին,
Երկուսն էլ եկած նույն պատերազմից՝
Երեսուն տարվա հեռավորությամբ։
Երկուսն էլ սակայն անունով են նույն,
Նույն ազգանունը երկուսն էլ ունեն։
Այդ պատմությունը երկար է, բայց ո՛չ
Ապրած օրերի թվերի հանգույն,
Ո՛չ տարիների քանակով անշուշտ,
Այլ ճակատագրով,
Հերոսական նո՜ւյն կենսագրությամբ։
Նման են իրար՝
Զինվորյալի նո՜ւյն վարքով ու բարքով,
Եվ նո՜ւյն տքնությամբ։
Մե՛կ ճակատագիր
Ու մե՜կ երազանք`
Բզկտված երկրի տեսլակա՜ն փրկված...
...Գերեզմանին էր տեսության եկել
Զոհված հորեղբոր։
Իսկ սպասումը՝ անհանգիստ հուշում՝
Չուշանա՛,
Գնա՛...
...Առջևում՝ դեռ նո'ր մարտեր սպասվող։
27.05.2022 թ. (ժ. 00:57)
Ստեփանակերտ
===ԽԱՌՆՎԵԼ ԵՆ...===
Խառնվել են այնպես իրար՝
Հարցեր, պատասխաններ,
Ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալ,
Չգիտես՝ ինչ անել:
Մենք անիվը մեր պատմության
Անվերջ ետ ենք տալիս,
Ե՛վ դոփում ենք անվերջ տեղում,
Ե՛վ խելքի չենք գալիս:
25.02.2022 թ.
23.03.2022 թ.
Ստեփանակերտ
===ՀՊԱՐՏ ԵՄ...===
:::::''Հայասեր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հիշատակին''
Հպարտ եմ, որ
Չեմ երկնչել,
Չեմ խոնարհվել
Ոսոխի դեմ:
Խոնարհվել եմ
Ես մայր հողի՛ն՝
Իմ ընկնելու
Պահի՜ն միայն:
29.10.2021 թ.
Ստեփանակերտ
===ԴԱՐՁԱՆՔ ՄԵՆՔ ՆԱԽԿԻՆ...===
Դարձանք մենք նախկին, նույն Ղարաբաղը՝
Առանց մեր նախկին ինքնավարության,
Բայց պինդ ենք՝ ինչպես Քիրսն ու Մռավը,
Պատրաստ ենք կրկին մենք նոր փորձության:
Գիտենք ցավի չափն ու նրա դեղը,
Պատրաստ ենք կրկին հնար գտնելու,
Մենք գիտենք ժամը, մենք գիտենք տեղը՝
Մեր պատմությունը թուրքից փրկելու:
14.12.2021 թ. (ժ. 00:30)
Երևան, Շենգավիթ
===ԾՈՒՂԱԿ===
...Ու թշնամին սողաց առաջ։
Լեռներն իրար նեղ արեցին
Եվ ոսոխին... տեղ արեցին։
Ու բացեցին երախն իրենց՝
Անդնդախոր ձորերը մեր,
Որ խոր խորվի ոսոխը նեռ։
08.10.2021 թ. (ժ. 0.21)
Ստեփանակերտ
===ԻՍԿ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ...===
Իսկ այս պատերազմում
Վնաս ունեցել ենք,-
Մեր խիղճը... կորել է:
Գտնողին խոստանա՞նք
Դրամական պարգև,
Թե՞...
Ավելի լավ է՝
Կյանք երաշխավորենք,
Երբ... երաշխավոր չենք
Նույնիսկ ինքնե՜րս մեզ:
21.04.2022 թ. (ժ. 0.50)
Ստեփանակերտ
===ԻՍԿ ԵՍ ՊԱՐՏՎԱԾ ԷԻ...===
Իսկ ես պարտված էի:
Ես ստիպվա՛ծ էի
Հանդուրժել քեզպեսին,
Թեև չէիր հասնի
Նույնիսկ դու իմ կեսին:
Ու ես,
Տապալվածս,
Հանձնվեցի գերի:
Հանձնվեցի՝
Հաստատ համոզմունքով,
Վճռով՝
Ինչ էլ լինի՝
Կրկի՛ն
Կանգնել ոտքի:
21.04.2022 թ. (ժ. 1.01)
Ստեփանակերտ
===ՄԻԱՅՆ՝ ԱՌԱ՛Ջ ՆԱՅԵԼ...===
Միայն՝ առա՛ջ նայել,
Միայն՝ առա՛ջ գնալ,
Ետ չնայե՛լ երբեք,
Ետ չմնա՛լ....
Ինչ եղել է՝ եղավ,
Ինչ կլինի՝ կգա:
31.01.2022 թ. (ժ. 14:40)
Ստեփանակերտ
=ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ=
===ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ===
Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին,
Դուք, որ լքել եք մայթեզրի թեղին,
Ընկած եք հիմա ասֆալտի վրա,
Ապրում է ձեր մեջ կարոտը նրա:
Մայթեզրի թեղին մենակ է, լքված,
Սիրտը լցված է, իսկ աչքերը՝ թաց,
Թեղին մայթեզրին թախծում է տեղին,
Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին:
===ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԳՆԱՍ ԲԱՐՈՎ ԱՍԵԼ ===
:::::'''Նմանություն'''
:::::::''Ես ցանկանում եմ քեզ''
:::::::''Մնաս բարով ասել...''
::::::::::''Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ''
Դու գնում ես հեռու, անհայտ երկիր, օտար,
Ես մնում եմ մենակ, այստեղ, հեռու քեզնից,
Եվ քանի որ, անշուշտ, մենք սիրում ենք իրար,
Ու քանի որ, գուցե, դեռ սիրում ես դու ինձ`
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել:
Քեզ հետ կյանքի երկար ճամփա եմ ես անցել,
Երեսուն և ինն երկար ու ձիգ տարի,
Երեսուն և ինն ամառ, աշուն, ձմեռ,
Ու` որ թանկ է ամեն քայլն այդ ճանապարհի,
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել։
Գնա: Եթե հանկարծ որոշես ետ դառնալ,
Ես պատրաստ եմ էլի քեզ հետ երկար քայլել,
Էլի նույնքան աշուն, ձմեռ, գարուն, ամառ
Դիմավորել քեզ հետ, քեզ հետ՝ ճանապարհել,
Ես ցանկանում եմ քեզ
Գա՜լդ բարի ասել:
13.06.2022 թ. (ժ. 18:25)
Ստեփանակերտ
===ՊԱՐԶԱՊԵՍ՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ===
Ես կուզեի,
Որ միայն դո՛ւ
Իմ հայացքում մոլորվեիր:
Ես կուզեի,
Որ միայն դո՛ւ
Իմ գրկի մեջ խորովվեիր:
Ի՛մ շուրթերը
Մեղմ հպվեին քո շուրթերին։
Ի՛մ ձեռքերը
Պարանոցը քո գրկեին:
Իմ երազը սկսվե՛ր
Ու վերջ չունենա՛ր,
Քո երազը գրկած՝ գնա՛ր,
Գնա՛ր,
Գնա՜ր...
===Ե՛Վ «ՎԵՃԻ ԸՆԿԵՐ» ԵՂԱՆՔ...===
::::''Այսպես ապրե՜լ ենք,
::::''Այսպես ապրո՜ւմ ենք,
::::''Այսպես կապրե՜նք...
Ե՛վ «վեճի ընկեր» եղանք,
::և՛ սիրո վայելքն ապրեցինք,
Հանդիպման առաջին պահից
::իրարով այնպե՜ս տարվեցինք,
Ուշքի գալ մինչև հիմա՝
::այդպես էլ չկարողացանք,
Ո՛չ ուրիշ ծաղիկ տեսանք,
::ո՛չ էլ մեր շուրջը նայեցինք,
Չտարան մեզ այլ աչքեր,
::իրարո՜վ մեր կյանքն ապրեցինք։
===ԴՈՒ ՆԱՅԵՑԻ՛Ր...===
Դու նայեցի՛ր աչքերիս մեջ,
Ու՝ անցար։
Ցավ,
Տխրություն՝
Աչքերիս մեջ,
Ու՝ անցար։
Հուզում,
Թախիծ,
Տանջանք,
Զղջում,
Ու՝ անցար։
Լուռ էր կարոտն աչքերիս մեջ,
Ու... անցար:
===ԱՉՔԵՐԴ ՏԱՆՈՒՄ ԵՆ...===
Աչքերդ տանում են՝
Չգիտեմ՝
Թե ուր...
Գլխիկոր գնում եմ՝
Չգիտեմ՝
Թե ուր...
Անդա՞րձ է իմ ուղին,
Անհո՞ւյս է,
Տխո՞ւր...
Կհասնե՞մ՝
Չգիտեմ,
Գնում եմ,
Բայց՝ ո՞ւր:
01.10.2014 թ.
Ստեփանակերտ
===ՍԱ ՀՈՒԼԻ՞Ս Է...===
Սա հուլի՞ս է,
Թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝
Անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք՝
Մի շոգ օգոստոսի՛ հույս ունեինք,
Ախր
Աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:
18.07.2015 թ.
Գորիս
===ԴՐՍՈՒՄ...===
Դրսում՝
Արև կիզիչ,
Ներսում՝
Հով է մի քիչ,
Ամառն է մեզ այրում,
Սակայն՝
Ոչի՜նչ,
Ոչի՜նչ։
14.08.2019 թ.
Ստեփանակերտ
===ԶՂՋՈՒՄ ՈՒ ԹԱԽԻԾ===
::''Տխուր այս տողերը
::''Մարիամիկիս՝ սիրով:
::''Ես այդ օրը միշտ էլ
::''Հիշելու եմ ցավով...
Տխրության թելը կախվել է օդից
Ու քամի չկա՝ մի քիչ օրորի,
Կոկորդս սեղմել զղջում ու թախիծ՝
Ուզում է նորից խիղճս տրորի:
Գարուն է, սակայն աշնան շունչը պաղ
Ամեն ինչ իրար խառնել է ուզում,
Ալեկոծելով մեր կյանքը խաղաղ՝
Բերում է կրկին տվայտանք, հուզում:
Ինչ պա՜ղ է կյանքը, ապրելն՝ անիմաստ,
Երբ սայթաքում ու ընկնում ես նորեն,
Վեր կենալն արդեն ունի՞ էլ իմաստ՝
Ուզում ես մնալ պառկած ու... մեռնել:
...Ես այնքա՜ն զգույշ փորձեցի լինել,
Սակայն սատանան խառնվեց նորից,
Աստված իմ, ո՞ւր ես, դժվա՞ր էր փրկել
Ինձ սատանայի քմահաճույքից:
19.04.2012 թ.
Ստեփանակերտ
===ՀԵՌՈՒ ՏԱՄԲՈՎՈՒՄ...===
Հեռու Տամբովում մի ընկեր ունեմ՝
Երեսուն տարի չենք տեսել իրար,
Կապված էինք մենք եղբոր պես իրավ,
Երեսուն տարի հանգիստ քուն չունեմ:
Նա է՞լ է արդյոք մտատանջ ինձ պես,
Թե՞ գիշերները հանգիստ է քնում,
Եվ ի՞նչ երազ է գիշերը տեսնում,
Ինչպե՞ս է քնում, արթնանում՝ ինչպե՞ս:
Մտածում եմ իմ ընկերոջ մասին՝
Ինչպե՞ս է ապրում հեռու Տամբովում,
Եվ ի՞նչ զեփյուռ է նրան օրորում՝
Առանց Քերթ գյուղի լուսաբացների:
...Մի ընկեր ունեմ Տամբովում հեռու,
Մի՞թե... էլ նրան չեմ հանդիպելու:
02.09.2019 թ.
Ստեփանակերտ
===ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ՔՈ ՈԳՈՒՆ...===
:::::''Վիտյա ՅԱՐԱՄԻՇՅԱՆԻՆ''
Ամրություն քո ոգուն՝
Պողպատից էլ պինդ,
Կտեսնես էլի դու
Ջերմություն ու խինդ:
Բայց մորդ կարոտից
Կմաշվես էլի...
...Մայրիկդ հոգուդ մեջ
Միշտ ողջ կլինի:
18.01.2020 թ. (ժ. 14:59)
Ստեփանակերտ
===ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ...===
:::::''Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԻՆ''
Ես հասկանում եմ մրմունջդ, գիտեմ,
Ինչ էլ որ ասեն՝ ցավը չի մեղմվի։
Կթեթևանա, գուցեև՝ մի քիչ,
Սակայն մինչև վերջ քեզ հետ կլինի:
Իսկ այն, ինչ հիմա քո ուսին է՝ տա՛ր,
Դո՛ւ պիտի մնաս քո վշտի գերին...
02.05.2017 թ. (ժ. 01:10)
Ստեփանակերտ
===ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ===
Երեկոն իջավ
Քաղաքի վրա,
Անաղմուկ՝ ինչպես
Հայացքը նրա:
Իսկ նա կանգնած է
Դեռ պատվանդանին,
Հայացքը՝ հեռու՝
Լուրթ տափաստանին:
06.06.2015 թ.
Ստեփանակերտ
===ՄԻ՝ ԻՆՉ ՈՐ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՌԻԹՈՎ===
Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Իսկ առավել ևս՝ նրանց,
Ովքեր այնպես են հմտացել
Մոռանալում,
Որ շատ հաճախ
Մտաբերել են ալարում
Նույնիսկ իրենց պաշտամունքը,
Ինչ է՝ թե այն հիշեցներ պիտի իրենց
Ուրացա՛ծը...
Չեմ նախանձում նաև նրա՛նց,
Ովքեր այդպես հմտանա՛լ են
Փորձում անվերջ:
Իսկ ես
Ոչինչ մոռանալ
Չեմ կարողանում...
...Դու էլ ինձ ես
Մեղադրում հաճախ այնպե՜ս,
Իբր... ես է՛լ եմ մոռանում:
Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց...
...Է՛հ, քա՜վ լիցի,
Նախանձելու էլ բա՛ն լիներ:
===ՈՒ ԻՆՁ ՉԱՍԱՑԻՐ...===
...Ու ինձ չասացիր այլևս ոչինչ:
Հայացքդ պաղեց,
Ժպիտդ կորավ:
Տխրությունդ լուռ պատեց նաև ինձ՝
Կյանքն այս ի՜նչ դառավ...
Ուզում եմ տեսնել ժպիտդ նորից՝
Չեմ կարողանում,
Պատկերդ է անգո
Աչքերիս խորքում տխուր խորանում:
Աստվածամոր հետ ու նրա կողքին՝
Պատկերդ է փայլում
Աստծո խորանում:
Ուզում եմ լսել շշո՜ւնջդ՝
Նորից
Չե՜մ կարողանում...
01.06.2012 թ.
Ստեփանակերտ
===ՄԻԱՅՆ՝ ՄԻ ԺՊԻՏ===
Կուզեի ժպտալ,
Եվ կուզեի, որ պատասխանեիր
Մեն-մի ժպիտով։
Մի՛միայն, այո՛:
Եվ հո՛ւյս ճառագեր մեր ժպիտներից,
Շատանար բարի՛ն,
Լո¯ւյսը շատանար
Սրտերում մարդկանց,
Բարություն տպվեր ժպիտների մեջ՝
Ծերերի՛,
Մանկա՛նց:
Ժպի՛տ ճառագեր անգամ սառույցից,
Ու սառը մարդկանց
Հայացքի՛ց տրտունջ...
Կուզեի՞ր արդյոք
Նվեր ստանալ գոնե մի ժպի՜տ։
Թե՞ տխրությունս չի գտնում իրեն,
Թե՞ տխրությունս առաջվա նման
Ուզում է զարկել իրեն պատեպա՛տ:
(Անհասկանալի երևույթներ են
Մեր սրտում,
Մեր շուրջ)...
Կուզեի ժպի՛տ պարգևել միայն:
Թո՛ղ նույնիսկ դու ինձ
Չտեսնեիր է՛լ,
Չհասկանայի՜ր...
...Այստեղ ես թեև,
Բայց դեռ... չես խոսում:
Չես էլ խոսելո՞ւ...
Ո՞վ է աշխարհում քո չափ... լռակյա՛ց:
===ԱՆՎԵՐՆԱԳԻՐ===
...Իմաստը չեմ հասկանում:
Խեժն ինչո՞ւ է թոքերիդ
Նիկոտինն իր բաժանում:
Գալարվում է ծուխը վեր՝
Անիմաստ ու անտարբեր,
Նայում եմ՝ պարզ է դառնում։
Որ ծուխն ու դու իրարից
Անբաժան եք իսկապես՝
Մտածում եմ ինքս ինձ
Ու... դարձյալ չեմ հասկանում:
13.12.2016 թ.
Դպրաբակ
===ՁՅՈՒՆ - ԾԱՂԻԿԸ===
Ձյունն ու գարունն իրար դեմ են,
Համարյա թե՝ թշնամի,
Բայց միացան մի ծաղկի մեջ՝
Դարձան քնքուշ ձնծաղիկ:
Ձմեռն ինչքան կոպիտ, դաժան՝
Ջուր է՝ գարնան աչքերում,
Բարի լուրը հաղթած գարնան՝
Ձնծաղիկն է միշտ բերում:
===«ԹԱՔՆՎԱԾ ՏԱՂԱՆԴ 2»-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ===
:::::::::::''2014-ին''
Նորի՛ց հանդես,
Էլի՛ մրցույթ։
Ամեն մեկը
Տաղա՛նդն է իր դնում ի ցույց:
Բայց Ռուզանը զարկում այնպես՝
Ծա՜փ է տալիս,
Որ մարդկանց մոտ
Ո՛չ թե միայն հիացք, զարմանք,
Նախանձ է՛լ է ի հայտ գալիս:
Ու, իբր թե, զարմանում են,
Տարակուսում,
Որ... մի ձեռքը ծափ է տալիս:
Մյուս ձեռքն էլ:
- Այդ ինչպե՜ս է դասականին
Փորձում հերքել:
Ախր ինչպե՞ս կարելի է...
Իրականում՝ նախանձում են:
Ու փորձում են՝ դահլիճը ողջ,
Ժյուրին,
Բոլորն՝ մի մարդու պես:
Չի՞ ստացվում...
- Փորձենք՝ նորի՛ց, վերստի՛ն, դարձյա՛լ,
Կրկի՛ն փորձենք ձևով մի այլ,
Ո՞նց է իր մի ձեռքը այդպես
Ծափահարում՝
Համը... հանում,
Մեր մտքերը թափահարում։
Իսկ մե՞նք,
Մի՞թե,
Այդքան չկա՞նք:
Ինչո՞ւ մենք չենք կարողանում:
- Տաղա՜նդ է պետք:
- Տաղանդ չունե՞նք:
- Թաքնվա՜ծ տաղանդ,
Վերոտրյալ:
09.04.2021 թ. (ժ. 18:53)
Երևան, Մալաթիա-Սեբաստիա
===ԽՐԱԽՃԱՆՔ===
Անծանոթ ենք մենք իրար,
ան ծանոթ,
բայց ուզում եմ լինենք մոտ,
ու` շա՜տ:
Գուցե խոսենք` հասկանանք,
ես ներկա՞ եմ,
թե՞ բացակա,
գուցե՝ այո,
գուցե՝ ոչ:
Ներկա լինել` անպայման,
և՛ կարող եմ,
և՛ պարտավոր,
և` ո՜չ:
Բայց՝
ո՞վ եմ ես,
ով եմ ե՞ս,
ով ե՞մ ես`
չգիտե՜ս`
տղա՞,
հետո՞:
Հետո՞ ինչ,
հետո՝ ի՞նչ,
ո՛չ այլ ինչ,
քան` ոչի՜նչ։
Մի քիչ` լա՜վ,
մի քիչ` վա՜տ,
մի քիչ՝ քի՜չ,
մի քիչ` շա՜տ:
Իսկ դո՞ւ` աղջի՞կ,
երևի՞,
երևի՜...
Քո ժպիտը կարևի,
երևի՝,
դու ոչինչ էլ չես ասի,
երևի՛,
դու ոչինչ էլ չես ուզի,
երևի՜։
Բայց ուզում եմ,
որ ժպիտդ
վերածվի ջերմ արևի`
տաքանա՛մ,
տաքանա՜նք...
Դու չես ասի ոչ մի բան,
չե՛ս ասի,
դու չես ուզի ո՛չ մի բան,
չե՛ս ուզի,
իսկ` ե՞ս...
Եսի՞մ...
01.05.2022 թ. (ժ. 22:57)
Ստեփանակերտ
===ԲԱՌԱԽԱՂ-4===
Քնքշագին Աստղիկին,
Դեռ՝
Ո՛չ կին Աստղիկին,
Կուզեի
Տեսնել
Կի՜ն,
Աստղիկին՝
Աստղի՛ կին:
===ԲԱՌԱԽԱՂ-5===
Ասում են՝
Անո՛ւշն ես դու,
Չգիտեմ՝
Անո՞ւշն ես դու,
Քանի դեռ
Չեն համտեսել՝
Ի՞նչ գիտեն՝
Անո՜ւշն ես դու:
===ԽՐՏՎԻԼԱԿԸ===
Մի կողմից՝ ճերմակ,
Մի կողմից՝ սև է,
Դրսից՝ հրեշտակ,
Իսկ ներսից դև է:
Ասում են՝ խելոք,
Բայց խելառ-խև է,
Կարծես թե՝ շիտակ՝
Անկուռ-անձև է:
02.02.2022 թ. (ժ. 14:37)
Ստեփանակերտ
===ԱՆՑՅԱԼ Է ԱՐԴԵՆ...===
Անցյալ է արդեն
Թուղթը, գրիչը,
Օգնության հասած
Ձայնագրիչը...
...Համակարգիչն է
Մտքիս ցրիչը:
02.02.2022 թ. (ժ. 18:18)
Ստեփանակերտ
===ՄԱՂԹԱՆՔ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ===
:::::::''Քաղցրիկիս՝ Ելենային''
Այսօր տոն է քեզ համար,
Օր ծննդյան,
Մաղթում եմ քեզ նոր գարուն՝
Պերճ ու չքնաղ:
Տարին տարուն գումարվի
Ու դառնա կյանք,
Երանությամբ ապրիր միշտ,
Քեզ՝ երգ, հրճվանք...
18.10.2019
Ստեփանակերտ
===ԳՐԻՉԸ ՁԵՌՔՆ Է ԱՌՆՈՒՄ...===
Գրիչը ձեռքն է առնում
Ու հակվում է սեղանին,
Թղթին գծեր է տանում
Չարաճճի մեր Անին:
- Ա՛պա*, գրել եմ, նայի,
Ա՛պա, հապա կարդա՝ տես...
- Ապան մատա՜ղդ լինի,
Ինչ լավ բալի՜կ ունեմ ես...
:* Ապա` պապիկ (Արցախի բարբառով)։
===ՍԵԳՈՒԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ===
Մի մեքենա ու չորս ակ՝
Իսկույն հասանք Դպրաբակ:
...Բայց քանի որ մեքենան
Գլորվելով էր գնում՝
Էլ ակերն ի՞նչ է անում:
13.12.2016 թ.
Դպրաբակ
===ՄԵՆՔ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ ԵՆՔ===
Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Կուզեի լիներ կայծակի՛ նման՝
Ամպրոպ-որոտո՛վ,
Ծովի խորությա՛մբ,
Երկնի պարզությա՛մբ,
Մաքրությա՜մբ լույսի:
Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Թող այնպես լիներ,
Որ չկրկնվեր ուրիշ ո՛չ մի տեղ
Ու ո՛չ մեկի հետ...
...Մեր հանդիպումը գուցե չլինի՝
Հենց ա՛յն պատճառով,
Որ չդարձնե՜մ քեզ էլ մեղավոր:
===ԱՅՍ «ՏԱՆԸ»===
::''(Ո՛չ ամենևին՝ անձնական տողեր)''
Այս «տանը» մի օր՝ մանկան խաղ ու ճիչ,
Ու չկա արդեն այլևս ոչինչ:
Բոլորս այնպե՜ս դարձել եսասեր,
Որ մոգոնում ենք իրար դեմ մեղքեր:
Չենք փորձում մի քիչ իրար հանդուրժել,
Ուզում ենք իրար երևալ ուժեղ:
Ընկեր ենք դարձել դառը կրքերի,
Մեր մեղկ մեղքերին գերի ենք, գերի:
Չենք հարգում իրար՝ գոնե ներեինք,
Այս տան պատիվը գուցե փրկեինք:
...Այս տանը հիմա աղմուկ է ու վեճ,
Կլինի՞ մի օր վեճերին այս՝ վերջ:
===ԽՈՍՈՒՄ ԵՍ ԱՅՆՊԵՍ ԹԵԹԵՎ...===
Խոսում ես այնպես թեթև՝
::կարծես քեզ վաղուց գիտեի,
Ընտրված բառերդ հատ-հատ,
::հստակ են, անշեղ, անթերի,
Զրնգուն՝ ասես լինի
::արձագանքն հոգուս խորքերի,
Միայն թե ուժ լինեն միշտ,
::միայն թե չմնան գերի:
10.02.2022 թ.
Երևան-Ստեփանակերտ
===ԳՆԱՑԻՐ...===
Գնացիր։ Ես գիտեի՝
::հրաժեշտ ինձ չէիր տալու,
Գալո՞ւ ես։ Իսկ ես գիտե՞մ,
::թե մեկ էլ երբ ես ետ գալու,
Սպասե՞մ։ Երկար է շատ,
::վայրկյանը՝ մոտ հարյուր տարու,
Կսպասե՞մ այդքան երկար,
::չգիտեմ՝ երբ եմ գնալու։
23.04.2022 թ. (ժ. 12:39)
Ստեփանակերտ
===ՉԵՄ ՁԳՏԵԼ...===
Չեմ ձգտել, կյանքում երբեք
::չեմ ընկնել փառքի ետևից,
Երեսին չեմ ասել թե՝
::չեմ ասել երբեք ետևից,
Իմ գործն եմ առաջ տարել՝
::տքնել՝ օր օրի ետևից,
Առջևում չեմ եղել թե՝
::չեմ քայլել շարքի ետևից:
01.08.2021 թ. (ժ. 13:22)
Ստեփանակերտ-Մարտակերտ
===ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ===
...Իսկ կյանքս համակ կյանքուկռիվ էր,
Պայքար էր՝ հանուն ճշմարտության,
Բայց ճշմարտությունն այնպե՜ս խռիվ էր,
Որ դժվար պարզես ինչ որ մի բան...
Իմ կողքով անցան «հաստափորները»,
Մրցանակները ամեն կարգի,
Որ տպում էին իմ ընկերները,
Ստանում հարկի ու անհարկի:
Իմ գրածները, բացարձակապես,
(Խոստովանում եմ՝ «թույլ եմ գրում»,
Ճոռոմաբանել չեմ սիրում ձեզ պես),
Անտիպ պահում եմ գզրոցներում:
Լավ է՝ անտիպ, քան՝ միևնույն շարքում
Ինքնահռչակված «հանճարներիդ»,
Գերադասում եմ քար լինել հիմքում,
Քան՝ ավելորդ սյուն՝ տաճարներիդ:
...Երբ սուտ խոսելիս չես կարմրում դու՝
Միամիտ-անմեղ փոքրիկի պես,
Նշանակում է՝ ճիշտ չես ապրում, ու,
Ճիշտ խորհուրդներ չեն տվել միշտ քեզ...
...Եվ կյանքս համակ կյանքուկռի՛վ էր,
Պայքար էր՝ հանուն արդարությա՛ն,
Բայց արդարությունն այնպե՜ս խռիվ էր,
Բայց... արդարություն վայ թե՝ չկա՛ր...
===ԱՊՐԵՆՔ ՍԻՐՈՎ===
::''Որպես վերջաբան''
Ապրում ենք մենք
Մեր հորինած
Երազների երկրում,
Ու երկիրն այդ
Ապրում են մեր
Քնքո՜ւշ-մաքուր երգում:
Երազները
Թող իրական դառնան,
Շոշափելի,
Երկիր ու հող,
Քար ու ծաղիկ՝
Կյանքո՜վ լեցուն լինի:
Երջանկություն
Մեզ բոլորիս՝
Անափ ու անսահման,
Ինչ էլ լինի՝
Կյանքում ապրենք
Միշտ հմա՜յքը գարնան:
6o9x3zp0sl7tcdjbvwqhct8x7un20j4